Թե ինչու Բաքուն պաշտպանեց ոչ թե Անկարային, այլ Մոսկվային

Ադրբեջանը դեմ է Սիրիայում ծրագրվող ցանկացած ցամաքային գործողության: Այս մասին ավստրիական Die Presse օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: Ազիմովի խոսքով՝ պաշտոնական Բաքուն կողմ է, որպեսզի Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին՝ մինչև սիրիական ճգնաժամի կարգավորման վերջնական տարբերակի մշակումը: «Սիրիայում հարկավոր է քայլ առ քայլ գործել: Բաշար Ասադը որպես նախագահ այսօր Սիրիայի անվտանգության և տարածքային ամբողջականության միակ երաշխավորն է: Ասադը պետք է մնա այդ պաշտոնում, մինչև ընտրությունների միջոցով կհստակեցվի, թե ով է նրան փոխարինելու», - ավստրիական թերթին տված հարցազրույցում նշում է Ազիմովը: Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի խոսքով` «ՌԴ-ն, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայում իրականացվող հարվածները ոչ միայն արդյունավետ չեն, այլև ֆինանսապես թանկ են արժենում»: «Իսկ ցամաքային գործողությունների իրականացումը լրջագույն ռիսկեր է պարունակելու և կարող է հավելյալ կորուստների հանգեցնել: Ցանկացած կոալիցիայի կողմից Սիրիայում ցամաքային գործողության մեկնարկը քաոսային իրավիճակ է ստեղծելու», - հայտարարում է Ազիմովը: Բանն այն է, որ Բաքուն ձգտում է Ռուսաստան-Թուրքիա բավական սրված հարաբերությունների ֆոնին որոշակի բալանս ապահովել: Ալիևը պետք է փորձի ոչ նեղացնել Պուտինին, ոչ Էրդողանին` որոշ հարցերում մեկին աջակցել, որոշ հարցերում` մյուսին: Ասադի` պաշտոնում մնալու կողմնակից հանդես գալով, փաստորեն, Ադրբեջանի իշխանությունն իր համերաշխությունն է հայտնում Պուտինին, որն, ինչպես հայտնի է, նույն դիրքորոշման կողմնակից է Ասադի պաշտոնավարման հարցում: Իսկ Թուրքիան դեմ է, որպեսզի Ասադը շարունակի պաշտոնավարել: Փաստորեն, այս հարցում Ադրբեջանը պաշտպանում է Ռուսաստանին, ոչ թե` Թուրքիային: Դե իսկ Ռուսաստանն էլ, Բաքվի հավատարմությանն ուրույն ձևով երաշխտապարտ կլինի... Օրինակ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մի քանի օր առաջ խոսում էր Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին ու երբ ադրբեջանցի լրագրողը Զախարովային հարցրել էր, թե Ռուսաստանի կողմից 1921թ. ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարումն ինչպե՞ս կանդրադառնա Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա, քանի որ այդ պայմանագիրը շոշափում է նաև Ադրբեջանի շահերը, Զախարովան նշել էր, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները և չեն անի որևէ բան, որը կարող է վատթարացնել դրանք. «Ընդհակառակը՝ մենք կկենտրոնանանք նրա վրա, ինչը կարող է բարելավել մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Մեզ շատ բան է կապում բոլոր ոլորտներում»։ Իսկ երեկ Զախարովան անդրադարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի թեմային: Ինչպես հայտնի է, դա Բաքվի երազանքն է: Ադրբեջանում ամեն օր չեն հոգնում կրկնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, հարկավոր է փոխել այդ ձևաչափը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համընդհանուր ընդունված ձևաչափի փոփոխման հարցի լուծմամբ պետք է զբաղվեն հենց նրա մասնակիցները, սակայն Ռուսաստանը չի տեսնում դրա անհրաժեշտությունը, ասել է Զախարովան` հավելելով. «Մենք նրա տեսքի փոփոխման որևէ կարիք չենք տեսնում։ Անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նրանում և աջակցել այդ հարցի լուծման առաջընթացին։ Ձևաչափը հաստատված է և համընդհանուր ընդունված։ Բացի այդ, պետք է խոստովանել, որ այն մեծապես արդյունավետ է։ Հասկանալի է, որ բոլորը կցանկանային ավելի մեծ արդյունքներ, սակայն պետք է ընդգծել, որ այն աշխատում է»։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, կարծես, առանձնապես չի ցանկացել նեղացնել նաև Ադրբեջանի իշխանություններին` այլ ֆորմատներում ԼՂ հակամարտության կարգավորման թեման քննարկելու առումով: Զախարովան նշել է հետևյալը. «Եթե լինի հակամարտության կարգավորման համար հանդիպումներն ավելի լայն ձևաչափով անցկացնելու անհրաժեշտություն, ապա մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»։ Ռուսաստան-Ադրբեջան բարեկամությանն, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի խանգարում` ո՛չ 1921թ. ստորագրված Մոսկվայի պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին ՌԴ Պետդումայում առկա տրամադրությունները, ո՛չ Ասադի ճակատագիրը: Դե իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությանն էլ, ըստ էության, Մոսկվան ցույց է տալիս, որ դեմ չէ... Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am