Եթե մարդիկ դեմ են այս իշխանություններին և կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա այս ակցիային կմասնակցեն
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Կրեատիվ քայլե՞ր էիք ուզում` համեցեք. այսօր ընդդիմությունը հանդես է եկել առաջարկով` ուղղված վարորդներին: Նրանց հորդորել են վաղը քաղաքում մեքենաները վարել նվազագույն 10-20 կմ\ժամ արագությամբ, ինչը կօգնի կաթվածահար անել քաղաքը: Դա նաև իր մեջ որևէ զանցանք չի պարունակում և ամենակարևորը` մարդկանցով փողոց փակելու կոմպոնենտ չի պարունակում և ըստ այդմ` ոստիկանությանը զրկում է բռնություն գործադրելու, մարդկանց բերման ենթարկելու հաճույքից:
Եթե մարդիկ դեմ են այս իշխանություններին և կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա այս ակցիային կմասնակցեն` առանց մեծ ջանքեր գործադրելու և իրենց անձը վտանգելու: Քաղաքում երթևեկության արագությունը ցույց կտա, թե իշխանությունն ինչքան վստահություն ունի բնակչության շրջանում:
