Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի. Վարչապետը՝ նախարարին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ փակ աշխատանքային այցով Գյումրի է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, Շիրակի մարզպետի և Գյումրու քաղաքապետի հետ այցելեց «Լենտեքս» կարի արտադրամաս, «Սամարիթեր» հիվանդանոց, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղ, Ռուսթավելի փողոց, որտեղ կապիտալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: «Սեպտեմբերին ավարտում ենք փողոցի աշխատանքներն ու դրանից հետո կանցնենք Շիրազի փողոցին: Օգոստոսին գալու ենք նաև Շիրակի մարզ՝ այլ ծրագրեր իրականացնելու»,- ասաց վարչապետը: Կարապետյանը շրջեց Գյումրու մի քանի փողոցներով, եղավ իր ընտանիքի կողմից ձեռք բերված այն շինությունում, որտեղ ակտիվ շինաշխատանքներ են իրականացվում: Այն ծառայելու է որպես ռեստորանահյուրանոցային համալիր: Կարապետյանը Գյումրու փողոցներով զբոսնելիս պարբերաբար կրկնում էր, որ Գյումրին հրաշալի քաղաք է, իսկ բնակիչներն աջ ու ձախ վարչապետին իրենց խնդիրներն էին ներկայացնում: Կարապետյանը, անցնելով Գյումրու ՀՅԴ-ի գրասենյակի կողքով՝ դիմելով ՀՅԴ-ական նախարար Լոքյանին, ասաց. «ՀՅԴ-ի շենքը լավն է, Լոքյան, ինչու՞ չեք տեղափոխվում Գյումրի»: Կարեն Կարապետյանն այցելեց նաեւ Գյումրու պետական բժշկական քոլեջ: Armtimes.com-ի հարցին, թե կառույց այցի նպատակը որն էր, պատասխանեց. «Մտադիր ենք բժշկական քոլեջը տեղափոխել ավելի հարմար, ավելի լավ տեղ: Այս շենքը ցանկանում ենք օգտագործել այս փողոցների զարգացման համար»: Բժշկական քոլեջը գտնվում է Շիրազի փողոցում: Այս փողոցը եւս գտնվում է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, որը հիմա կառավարության ծրագրով նախատեսվում է դարձել տուրիզմի կենտրոն: Այս կառույցի համար եւս ներդրողներ են փնտրվում»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am