Թուրքական կայքը ներկայացրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժշտի ընտանիքի պատմությունը

Թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքը, որն ընթերցողներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, այս անգամ անդրադարձել է ամերկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շիրինյանի ընտանիքի պատմությանը: Շիրինյանը Հայաստանում ապրող իր բարեկամներին կարողացել է գտնել մի լուսանկարի շնորհիվ, որի վրա պատկերված են եղել երկու հայդուկ կին, որոնցից մեկն էլ եղել Շիրինյանի տատիկի մայրը՝  Ելիզաբեթ Յազիջյանը: Ելիզաբեթը ծնվել և մեծացել է Արաբկիրում, հարուստ հայ ադամանդագործի ընտանիքում: 1890-ականների Համիդյան ջարդերի ժամանակ Յազիջյան ընտանիքի մի մասը բռնի իսլամացվում է՝ փրկվելով մահից, մի մասն էլ հրաժարվում է կրոնափոխ լինի և հետագայում կախաղան է բարձրացվում: Սակայն ընտանիքին ամենամեծ դժբախտությունը պատահում է 1915թ. երբ ազգայանական խմբերը գալիս են նրանց տուն սպանում Ելիզաբեթի հարազատներին: Կինը հրաշքով է փրկվում: Տեսնելով թե ինչպես են գլխատում եղբորը՝ նա ուշագնաց է լինում, իսկ ավազակները նրան հատակին տեսնելով, կարծում են, թե մահացել է: Ընտանիքը կորցնելուց հետո Ելիզաբեթը անդամակցում է հայկական ինքնապաշտպանական խմբերին: Ելիզաբեթն աղջկան՝ Մարիամին (Դերեք Շիրինյանի տատիկը),  որն այդ ժամանակ 2 տարեկան էր, իր ընկերներից մեկը առաջարկով ապահովության համար ուղարկում է Ամերիկա: Ըստ պայմանավորվածության՝ Ելիզաբեթի ընկերները Մարիամին պետք է խնամեին մինչև պատերազմի ավարտը, սակայն Ամերիկա հասնելուն պես Մարիամին հանձնում են հարուստ ամերիկացի մի զույգի, որը զավակներ չուներ: Ելիզաբեթը պատերազմից հետո դստերը գտնելու նպատակով ուղևորվում է ԱՄՆ, սակայն Մարիամը, որ չգիտեր որդեգրված լինելու մասին, չի հավատում Ելիզաբեթին: Վերջինս որևէ ապացուցող փաստաթուղթ չուներ, չի կարողանում ապացուցել ո՛չ դստերը, ո՛չ էլ դատարանին իր իրավացիությունը: Հուսահատված նա վերադառնում է Հունաստան, որտեղ նոր ընտանիք է կազմում, սակայն չի մոռանում Մարիամին և շարունակում է անպատասխան նամակներ գրել նրան: Այդ նամակներից մեկի հետ ուղարկում է նաև հայտնի լուսանկարը: Հասուն տարիքում արդեն Մարիամը փորձում է գտնել մորը, սակայն ապարդյուն: 1946թ. Ելիզաբեթը ընտանիքի հետ հայրենադարձվում: Սովետական իշխանությունները նրա ամուսնուն մեղադրում են Անգլիայի օգտին լրտեսություն անելու մեջ և աքսորում են Սիբիր: Ելիզաբեթը մահանում է 1972 թվականին Երևանում: Ելիզաբեթի սերունդները վերամիավորվեցին 2015 թվականին, երբ ամերիկացի հայտնի երաժիշտը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է տատիկի պատմությունն ու ցույց է տվել Հայաստանում շատ հայտնի լուսանկարը: Ելիզաբեթի Հայաստանում բնակվող թոռը Մարինա Յազիջյանը ճանաչում է տատիկի լուսանկարը, ինչից հետո կապ է հաստատում է Շիրիանյանի հետ: Ընտանինքն առաջին անգամ հանդիպում է 2015-ի ապրիլին, երբ Դերեքը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այդ օրերին իր զգացմունքների մասին խոսելիս հայտնի երաժիշտը ասել է. «Վերջին այցս Երևան ինձ համար շատ կարևոր էր: Զգացմունքային առումով դժվար էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այնտեղ գտնվել, սակայն իմ կողքին էին զարմիկներս, որոնց մինչև այդ չէի ճանաչում: Նրանք ինձ նաև Ելիզաբեթի գերեզմանին տարան: Իսկապես, կարծես, ֆիլմի տեսարան լիներ»: Ermenihaber.am

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am