Սթիվի Ուանդերն ամուսնացել է 3-րդ անգամ
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ ամերիկյան երաժիշտ Սթիվի Ուանդերն ամուսնացել է 3-րդ անգամ: Վաթսունյոթամյա կույր երգչի ընտրյալը նրա 42-ամյա ընկերուհին՝ Տոմիկա Ռոբինն է: Ինչպես նշում է The Daily Mail-ը, պսակադրության արարողությունը կայացել է անցած հանգստյան օրերին՝ Լոս Անջելեսում: Ներկայիս կնոջից երաժիշտն ունի 2 երեխա: Արարողությանը ներկա են եղել Ուանդերի բոլոր երեխաները՝ ընդհանուր առմամբ, 9 մարդ:
