Քուվեյթն Իրանի դեսպանին 48 ժամ է տվել
Քուվեյթը հինգշաբթի Իրանի դեսպանին հանձնարարել է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը: «Սաուդյան Արաբիայի միջամտող քաղաքականության և Իրանի միջամտության շուրջ անհիմն մեղադրանքների ճնշման տակ Քուվեյթը հայտարարել է, որ Ալիրեզա Էնայաթին` Քուվեյթում Իրանի դեսպանը, պետք է հեռանա երկրից 48 ժամվա ընթացքում», - հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ԻՍՆԱ):
