Կադրային ջարդ և լարված իրավիճակ՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում. աշխատակիցներն ահազանգում են

Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի աշխատակիցներն այսօր ահազանգել են hayeli.am` տեղեկացնելով, որ հիվանդանոցում սկսվել է կադրային ջարդ, ինչպես նաև այնտեղ տիրում է ապօրինի և մասնագիտական էթիկայից դուրս իրավիճակ:

Բուժքույրերից մեկը հայտնեց, որ խոսքս վերաբերում է նոր ղեկավարությանը, որը եկել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ «Սկսած առաջին իսկ օրվանից, բուժանձնակազմին պահում են լարված վիճակում` նսեմացնեմով, վիրավորելով, անգրագետ անվանելով, թե սխալ եք աշխատում»,- ասաց նա՝ և վրդովված հավելեց,- «Փաստորեն 30,40 տարիների բազմավաստակ փորձ ունեցող բժիշկները, քույրերը մինչև այժմ սխալ են աշխատել, որոնք էլ կանգնած են աշխատանքը կորցնելու եզրին»:

Մեկ այլ աշխատակից էլ նշեց, որ իրենց բացահայտ ասվում է՝ դիմում գրեք ազատվեք աշխատանքից։ Նա ավելացրեց նաև, որ հիվանդանոցում բոլորը գտնվում են նյարդային, գերլարված և սթրեսային վիճակում, չգիտեն՝ իրենց ինչ է սպասվում:
Ինչպես աշխատակիցները տեղեկացրեցին՝ փետրվարից ընկերության տնօրեն է նշանակվել Սերգեյ Միրզոյանը, իսկ գլխավոր բժիշկ՝ Աննա Մարտիրոսյանը, որոնք իրենց աշխատանքի գրեթե առաջին իսկ օրերից որդեգրել են կադրային ջարդի քաղաքականություն:

Մեզ ահազանգած աշխատակիցները նշեցին, որ փոխվել են շատերի աշխատանքային պայմանները, ռեժիմը, աշխատավարձը, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքային պայմանագրով չսահմանված վայրում աշխատել, որի համար չեն վճարվում:
«Երբ մեր բողոքի մասին ուզում էինք բարձրաձայնել, արժանանում էինք անհարգալից վերաբերմունքի: Նորանշանակ գլխավոր բուժքույրն այցերի ժամանակ մեզ անգրագետ էր անվանում»,- ասաց աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը՝ փաստելով, որ իրենց փոխարեն նոր մարդկանց են ընդունում աշխատանքի,- «Երևի իրենց մարդկանց են բերում»:

Նշենք, որ Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը հավատարմագրային կառավարման է հանձնվել “Մեդիքալ Ինվեստ” ՍՊԸ- ին։ Վերջինս պատկանում է նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի դստերը։

դիտվել է 7515 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am