Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների
Քոբուլեթիում Սև ծովի ափին փրկարարները ջրից դուրս են բերել երկու զբոսաշրջիկի, ովքեր ուժեղ ալիքների պատճառով չեն կարողացել լողալ դեպի ափ: Ինչպես տեղեկացնում է«Նովոստի Գռուզիա» գործակալությունը՝ այսօր Սև ծովի ափին արձանագրվել է հինգ բալ ուժգնությամբ փոթորիկ: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, այսօրվա ընթացքում խորտակվելուց փրկվել է շուրջ 100 մարդ: «Ափամերձ բոլոր անցակետերում տեղադրվել է կարմիր դրոշ. դա նշանակում է, որ ծովում լողալը խստորեն արգելվում է: Փրկարարները շրջում և անձամբ են զգուշացնում հանգստացողներին զերծ մնալ ծովում լողալուց»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ի աղետների կառավարման գործակալությունում:
