Սաստիկ ցրտեր՝ Լատինական Ամերիկայում
Լատինական Ամերիկայի երկրներում աննախադեպ ցրտեր են։ Ջերմաստիճանը ցերեկը նվազել է շուրջ 20 աստիճանով։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն: Misiones-ի հաղորսմամբ՝ տեղի տարբեր քաղաքներում ձյան առատ տեղումներ են սկսվել։ Ցուրտ ցիկլոնը հարավից հյուսիս է շարժվում եւ արդեն հասել է Հարավային Բրազիլիայի, Պարագվայի, Պերուի եւ Ուրուգվայի որոշ շրջաններ։ Նշվում է նաեւ, որ ցրտերի պատճառով Արգենտինայի տարբեր շրջաններում առնվազն 4 մարդ է մահացել։
