Ալիևը սադրել է․ վրացական կողմը պետք է պարզաբանի՝ ի՞նչ է պայմանավորվել Ադրբեջանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Հայաստանի հետ հարաբերությունների և Արցախի խնդրի վերաբերյալ սադրիչ հայտարարություններով է հանդես եկել։

Դրանցում հատուկ մշակված մեսիջներ կան ուղղված ինչպես Հայաստանին և կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ Կրեմլին, Եվրոպային ու մեր հարևան Վրաստանին։
Ալիևն ասել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը դիմել է Վրաստանին՝ խնդրելով արգելափակել Ռուսաստանից օդային ու ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը Հայաստան։ Ըստ Ալիևի՝ Վրաստանը կատարել է այդ խնդրանքը, և դրա համար Ադրբեջանը շնորհակալ է Վրաստանին։ Վրացական կողմն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Ալիևի հայտարարությանը։ Բայց եթե որևէ արձագանք չլինի, ապա հայ-վրացական հարաբերություններում կարող են առաջ գալ խնդիրներ։ Սա նվազագույնը։

Իրականում 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 3-ին, Վրաստանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պատճառով Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է երկու երկրների ուղղությամբ ցամաքային և օդային երթուղիներով ռազմական նշանակությամբ իրերի տեղափոխման թույտվության տրամադրումը։ Այսինքն, ի պատասխան Ալիևի սադրանքի, Վրաստանն այժմ պարտավոր է առնվազն հիշեցնել, որ իրենք հրաժարվել են թույլ տալ օդային ու ցամաքային ճանապարհով զենքի տեղափոխումը նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան։ Հակառակ պարագայում կարելի է ապացուցված համարել այն մտահոգիչ տեղեկությունները, թե Թուրքիան հենց Վրաստանի տարածքով է զենքեր ու զինված ջոկատներ ուղարկել Ադրբեջան, որոնք կիրառվել են Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

Իրականում, սակայն, ինչ-որ փուլում Վրաստանն արգելում էր անգամ հումանիտար բեռների տեղափոխումը Հայաստան, ինչը հարուցել էր անգամ Վրաստանի հայ բնակչության զայրույթը։ Ջավախքի Կարծախ գյուղում 44-օրյա պատերազմի ժամանակ, ի նշան հումանիտար բեռների տեղափոխման արգելքի, փակել էին Թուրքիա-Վրաստան միջպետական ճանապարհը՝ մի ամբողջ օր թույլ չտալով, որ բեռնատարները հատեն միջպետական սահմանը։ Որպես բարեկամ երկիր՝ Վրաստանը անգամ մեկ ժամով հումանիտար բեռների տեղափոխումն արգելելու իրավունք չուներ։

Ակնհայտ է, որ Ալիևի վերը նշված հայտարարությունը նպատակ ունի խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում։ Իրականում այդ խնդիրները կստեղծվեն, եթե պաշտոնական Թբիլիսին առաջիկայում հանդես չգա պարզաբանմամբ։ Հանուն արդարության պետք է նաև նշել, որ հայ-վրացական հարաբերությունների անհասկանալի մթնոլորտը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխությունից հետո։ Հայ-վրացական հարաբերությունները երբեք այսքան ամորֆ ու անորոշ չեն եղել, և դրա համար մեղքի իր բաժինն ունեն ՀՀ ներկա իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն եղբայրական ժողովուրդների հարաբերությունները և դարավոր բարիդրացիությունը չեն կարող և չպետք է վատ իմաստով ազդվեն օրվա իշխանության վարքագծի պատճառով։

Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում ակնհայտորեն դրսևորվող ծավալապաշտական նկրտումները գնալով մեծանում են, և անպայման հերթը հասնելու է նաև քրիստոնյա հարևան Վրաստանին։ Մի գեղեցիկ օր հարցականի տակ կդրվի նաև Վրաստանի այսօրվա տարածքային ամբողջականությունը․ Թուրքիայի գիտահետազոտական ֆորումների ժամանակ հրապարակված քարտեզները վկա։
Ուզենք, թե չուզենք՝ մենք Վրաստանի հետ միասին ենք այս նավի մեջ ու դատապարտված ենք համատեղ փրկվել կամ էլ հաշտվել կործանման մտքի հետ։
Վրաստանում այս պարզ իրողությունները վստահաբար գիտակցում են և վստահաբար թույլ չեն տա, որ Ալիևի սադրանքը հաջողվի։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3870 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am