Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին. Razm.info

Հուլիսի 17-ին մի քանի օր առաջ մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, հաղորդում է Razm.info-ն։ Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա ծառայակիցը Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում են: Նահիդ Սոլթանովը գլխի շրջանում է վնասվածք ստացել, իսկ նրա ծառայակիցը՝ կրծքի: Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում: Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը մինչև վիրավորվելը 13 ամիս ծառայել է Աղդամի զորամասերից մեկում: Իրենց հուլիսի 14-ի երեկոյան հայտնել են, որ Նահիդը վիրավորվել է: Զինծառայողներին նախ տեղափոխել են Սարիջալիի հոսպիտալ, երկու անգամ վիրահատել, ապա փոխադրել կենտրոնական հոսպիտալ: «Եղբորս էլ, նրա ծառայակից ընկերոջ վիճակն էլ ծանր է: Բժիշկներն ասում են. «մենք այս զինծառայողների վիրահատության համար նորմալ սարքավորումներ չունենք»: Եղբայրս սպորտով է զբաղվել, բռնցքամարտիկ է եղել, բժիշկն ասում է. «իրականում սիրտն առողջ է, այդ պատճառով չի մահացել, թե չէ վաղուց մահացած կլիներ: Գլխի աջ կիսագունդը տեղում չէ»: Բժիշկն ասում է, գնացե՛ք, ձեռներդ երկինք պարզեք, վիրավորի համար Ալլահից կյանք խնդրեք, մենք մեր ձեռքից եկածն արել ենք, բայց հույսը չնչին է, որ կապրի» — նշում է վիրավոր զինծառայողի եղբայրը: Վիրավոր զինծառայողի եղբայրը նաև նշել է, որ իրենց մինչ օրս չեն հայտնում վիրավորման պատճառը: Պաշտպանության նախարարությունը, զորամասի, վաշտի հրամանատարները լռում են: Անգամ չգիտեն որևէ քրեական գործ հարուցվել է, թե ոչ. «Այնքան հարց ունենք, պատասխան տվող չի գտնվում: Դեռ չգիտենք էլ, հրադադա՞րն է խախտվել, թե՞ զինվորներն իրենց միջև են այս միջադեպը ստեղծել… ոչինչ չգիտենք»— եզրափակում է մահամերձ զինծառայողներից մեկի եղբայրը: Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողներից մեկի մասին սոցցանցերում տեղեկություններ հայտնվել էին դեռևս հուլիսի 15-16-ին: Մյուս վիրավորի մասին հայտնի է դարձել ավելի ուշ, սակայն նրա անձնական տվյալները դեռ չեն հանրայնացվել: Չնայած զինծառայողների վիրավորվելու մասին հայտնի դառնալուց արդեն գրեթե 6 օր է անցել՝ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի տարածել:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am