Հնդկաստանը նոր նախագահ ունի
Ռամ Նաթ Քովինդն ընտրվել է Հնդկաստանի նախագահ: Այս մասին հաղորդել է ընտրական հանձնաժողովը: NDTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Քովինդը հավաքել է քվեարկողների ձայների ավելի քան 65 տոկոսը:Քովինդին առաջադրել էր կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտին» (ԲՋՊ, Հնդկաստանի ժողովրդական կուսակցություն): Քովինդը դարձել է դալիթներից սերած երկրորդ նախագահը. Հնդկաստանում այսպես են կոչում անձեռնմխելիների ստորին կաստաների անդամներին: Երկրի գործող նախագահ Փրանաբ Մուքերջիի լիազորությունները լրանում են հուլիսի 24-ին, պետության ընտրյալ ղեկավարը պաշտոնը կստանձնի հաջորդ օրը:
