Կստորագրեն 80 մլն եվրո արժողությամբ պայմանագիր
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության վերաբերյալ Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին, հայտնում է Gazeta.ru-ն: Տրանսֆերի արժեքը կազմում է 80 մլն եվրո: Երբ համաձայնագիրը ստորագրվի, ապա Ալվարո Մորատան կդառնա պատմության մեջ ամենաթանկարժեք իսպանացի ֆուտբոլիստը:
