Խաթրով, « ինչ ուզում են` տանք» տարբերակը խաղաղության ուղի չէ

Հրապարակի հարցազրույցը երգիչ Արսեն Սաֆարյանի հետ


- Պարոն Սաֆարյան, նախօրեին համերգային մի քանի կատարումով հանդես եկաք Ազատության հրապարակում։ Ի՞նչն էր Ձեզ բերել հրապարակ։

- Գնացել եմ՝ ինչպես յուրաքանչյուր հայ քաղաքացի, այնպես չէ, որ ակտիվ եմ քաղաքականության մեջ, ո՛չ։ Ես գնացել էի, որովհետեւ մտահոգություններ ունեմ, այսօր շատ անկայուն, անհասկանալի իրավիճակում ենք․․․, ի՞նչ ենք տվել եւ դեռ ի՞նչ ենք տալու․․․։ Ես գնացել էի որպես հայ ու ներկայացել եմ իմ երգով։ Ինձ մտահոգում է, թե վաղն ինչ երկիր ենք ունենալու։ Կան հարցեր, որ բոլորին են հուզում եւ մտահոգում, այդ թվում՝ ինձ, վաղը իմ երեխան ի՞նչ երկրում է ապրելու․․․։

- Պատերազմից մեկուկես տարի անց ի՞նչ ունենք, հատկապես որ հիմա էլ սեղանին է դրվել Արցախի «նշաձողն իջեցնելու» հարցը։

- Նրանց ո՞վ է տվել այդ իրավունքը՝ նշաձող իջեցնելու կամ բարձրացնելու․․․ Ինձ նաեւ շատ մտահոգում է մեր բանակի վիճակը, ու պատերազմի վտանգն էլ այնքան է լինելու, մինչեւ որ չունենաս հզոր բանակ։ Խաթրով, «ինչ ուզում են՝ տանք» տարբերակը չեմ կարծում, որ խաղաղության ուղին է։ Պետք է արժանապատվություն ունենալ, ուժեղ լինել, ու դա տեսնեն նաեւ մեր հարեւանները, որ պետք եղած դեպքում մենք էլ կարող ենք հարված հասցնել։ Իսկ համոզելով, «փիշի-փիշի» անելով՝ խաղաղություն չեն ունենում եւ, ընդհանրապես՝ խաղաղություն չեն մուրում, խաղաղությանը հասնում են։ Օրինակ, հիմա ինչո՞ւ չեն զինվում, ինչո՞ւ չենք հզորանում, ինչո՞ւ չենք դառնում բանակ-պետություն։ Ես այսպես եմ մտածում ու կարծում եմ՝ շատերն են այդպես մտածում։ Մի տեսակ անտարբերության հոսանքի մեջ ենք հայտնվել, ուր ենք գնում, մենք էլ չենք հասկանում, եթե ինչ-որ մեկը հասկանում է, թող ասի, թող բացատրի, ոչ մեկը ոչինչ չի բացատրում, չի ասում, թե այդ հանդիպումներն ինչի համար են․․․ ու մենք անընդհատ գլուխներս կախ, վախեցած՝ այսպես ապրում ենք․․․

- Ու թշնամին էլ կիլոմետր առ կիլոմետր առաջանում է։

- Թշնամին անընդհատ էլ առաջանալու է, դա հաղթած պետության, հաղթած բանակի հոգեբանություն է, ու եթե դու չես կանգնում դիմացը, հա էլ առաջանալու են։ Մենք Երեւանում շատ բան չենք զգում, բայց սահմանամերձ գոտիներում շատ մեծ վախեր կան, եւ ժամանակն էլ ցույց տվեց՝ ում վրա էր մեր հույսը, եվրոպական պետությունների՞, է, տեսանք, թե ինչ դիրքորոշում որդեգրեցին պատերազմի ընթացքում, նույնիսկ դաշնակցիդ հետ պետք չէ այդքան հույսեր կապել, որովհետեւ, եթե ես իմ տան դուռը չպահեմ, դաշնակիցը չի գալու պահի։ Կամ՝ մեկը կնոջդ վիրավորի, դու բան չանես, մեկ ուրիշին ձեն տաս, թե բա՝ արի, իմ կնոջը վիրավորո՞ւմ են․․․, ծիծաղելի է ուղղակի։ Դու պիտի քո արժանապատվությունը, թասիբը պահես ու անգամ պարտության մեջ եզրակացություններ անես եւ սկսես ճիշտ քայլեր ձեռնարկել։

- Հասարակության մեջ տեսնո՞ւմ եք պահի լրջության գիտակցումը, ի՞նչ տրամադրություններ եք նկատում մարդկանց մեջ։

- Իմ շրջապատում հիասթափություն եմ նկատում՝ անընդհատ։ Ես չեմ տեսել մի մարդ, որ ասի՝ մեր երկիրը ծաղկում կամ բարգավաճում է, մենք էլ հարստանում ենք․․․ ես նման լավատես մարդ չեմ տեսել, եւ այդ ինչի՞ հաշվին պետք է հարստանանք, ծաղկենք, սկսենք լավ ապրել․․․, հանձնելու ենք ու սկսենք լա՞վ ապրել․․․

- ՔՊ-ական գործարար պատգամավորներն ասում են՝ սահմանները կբացվեն, առեւտուր կլինի, խաղաղություն կլինի, ժողովուրդն էլ կսկսի լավ ապրել։

- Ես չգիտեմ՝ այդ նույն պատգամավորներն ինչով են առաջնորդվում, բայց ինձ համար դա ստամոքսային մտածելակերպ է, վաշխառուական մոտեցում, որ փորս լիքը լինի, ջհանդամ, թե․․․, արդարացում միշտ կա, մեկ է՝ պատերազմը կրվել ենք, ամենասարսափելին հենց այս ստամոքսային մտածելակերպն է։ Սա այս արտահայտության շարունակությունն է՝ որտեղ հաց, այնտեղ կաց, այդ զզվելի հոգեբանությունից է եկել։ Բայց իմ շուրջը ես անընդհատ տեսնում եմ հիասթափված մարդիկ, տեսնում եմ մարդկանց, ովքեր մեծ հույսեր են ունեցել, բայց, ցավոք, այսօր հիասթափված են։ Այն ժամանակ ինչ-որ նպատակ կար այս իշխանությունների հետ կապված, բայց դե՝ այստեղ էլ կարելի է, չէ՞, փոխել, չէ՞ որ եկան ու ասացին, որ շուտ-շուտ փոխվելու են․․․

- Երբ ժողովուրդն ուզեց՝ հեռանալու են․․․

- Հիմա սա ժողովուրդ չէ՞, այսինքն՝ նրանք պուպուշ են, սրանք վա՞տն են, սա ի՞նչ սորտավորում է, ժողովուրդն իրեն խնդրում է, որ մնա՞․․․ դե թող մնա, այսքան ժամանակ մնացել են, ու ավելի վատ բաներ հնարավո՞ր էր անել, չնայած, ինձ թվում է՝ էլի կարելի է ու սպասելի է իրենցից․․․

- Ամեն դեպքում, հիմա ընդդիմության կողքին եք․․․

- Այստեղ ընդդիմության հարց չկա, ու եթե մեկ կուսակցության հավաք լիներ, ես չէի գնա Ազատության հրապարակ, ընդհանրապես՝ ես չեմ սիրում կուսակցություններին, որովհետեւ շատ դեպքերում հենց այդ կուսակցությունների թեմաներն են բերել մեր պատմության մեջ շատ վատ էջերի, բայց երբ կա ընդհանուր ընդվզում, եւ բոլորն են միավորվել, արդեն ուրիշ խնդիր է։ Ես չեմ աջակցում որեւէ կուսակցության, բայց հայ եմ, ու ինձ էլ է մտահոգում շատ բան։ Ես չեմ ուզում այս երկրից գնալ, որովհետեւ սիրում եմ իմ երկիրը, եւ ինձ էլ այս երկրում են սիրում։ Ավելին՝ թույլ չեմ տա, որ որեւէ մեկի պատճառով վեր կենամ ու փախնեմ այս երկրից։ Ես հայ եմ ու իմ երկրում եմ ուզում մնալ, երգարվեստով եմ զբաղված եւ չեմ ուզում քաղաքական գործիչ դառնալ, ոչ էլ պաշտոն եմ ուզում։

- Ընդդիմությունն ուզում է իշխանությանը նրա իսկ մեթոդներով հեռացնել՝ քայլերթեր անելով, փողոցներ փակելով։ Ի՞նչ եք կարծում, նույն տեխնոլոգիան 2-րդ անգա՞մ էլ կաշխատի։

- Ես տեխնոլոգիաներին վատ եմ տիրապետում, բայց լավ են անում... ինչի չէ՞, դեռ քիչ է, կարծում եմ, դեռ այն չափով չեն լծվել գործին՝ ինֆորմացիոն պատերազմի առումով։ Իրականում այդ իշխանափոխությունն ի՞նչն արեց՝ այն, ինչ հիմա անում ենք՝ խոսում ենք․․․, այսինքն՝ նաեւ ինֆորմացիոն պատերազմը կար։ Ես ուզում եմ, որ մարդիկ լայն բացեն իրենց աչքերը եւ կուրորեն չհավատան․․․ ես էլ եմ հավատում, բայց հավատում եմ հայի լավ տեսակին, մեր եկեղեցուն, իմ բանակին, սա էլ իմ հավատն է, եւ չի կարելի մեկին բռնել ու աստվածացնել, այդ փառքից մենք էլ ենք ունեցել, բայց ֆանատիզմը երբեք չեմ հասկացել եւ ուզում եմ, որ ավելի պարզ ու շիտակ նայեն այս ամեն ինչին ու ավելի քիչ տարանջատեն հների, նորերի, գունավորումներ տան՝ սեւեր-սպիտակներ։ Զզվելի է այդ ամեն ինչը, այդ նույն հայն ենք, մեկն այսպես է մտածում, մյուսը՝ այլ կերպ։ Ավելի շիտակ նայենք ամեն ինչին եւ պահանջատեր լինենք, մեր ժողովուրդը, ազգը պետք է պահանջատեր լինի, ոչ թե մեկին կամ երկուսին սարքի աստվածներ ու ասի՝ ինչ ուզում է լինի, միայն նրանք թող լինեն։ Չեմ ասում, որ նախկինում ամեն ինչ հրաշք է եղել, կամ իմ հորեղբոր տղաներն են եղել, բայց մենք պետք է միշտ լավին ձգտենք։

 

դիտվել է 807 անգամ
Լրահոս
«Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) Մարդիկ պետք է հասկանան, որ վտանգի տակ ենք․ Փաշինյանը մնաց՝ երկիր չենք ունենա․ հարցում (video) «Ձեզնից խոսե՛ք․․ թուրք եք տեսնում, կուրծք եք բացում»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Թույն ու թարախով ապրած շորթո՛ղ, բոմժությունից խոսելուց առաջ քո շանգյալներին տեր կանգնի»․ Շահինյան (video) Ղեկավար դառնալուց առաջ բժշկական ստուգում պետք չէ՞, կիսահիվանդն է կառավարում. քաղաքացին` Քոչարյանին (video) «Ես շուն պահող եմ,բայց դրան շան տեղ մի դրեք»․Ռոբերտ Քոչարյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի վիրավորանքին (video) «Էս խուլիգան խունտան քրեորեն պատժվելու՞ է»․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանի դիպուկ պատասխանը քաղաքացու պահանջին (video) Ռոբերտ Քոչարյանը բացահայտեց՝ ինչու էր Փաշինյանը երեկ իրեն կորցրել․․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am