Գերմանիան փոխում է քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ. Մերկել
Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լիակատար աջակցություն է ցուցաբերում Թուրքիայի վերաբերյալ արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հայտարարություններին: «Մերկելը կանգնում է Գերմանիայի արտգործնախարարի բոլոր հայտարարությունների հետևում: Մերկելն ընդգծել է, որ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկելը դարձել է անհրաժեշտ ու անխուսափելի»,- հայտնել է կանցլերի խոսնակը: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, ով Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին կալանավորելուց հետո ընդհատել է արձակուրդն ու վերադարձել Բեռլին, հուլիսի 20-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:
