Ռուբեն Հայրապետյանը, Միհրան Պողոսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Լևոն Իգիթյանը`ԽԱՊԿ-ի զեկույցում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների մասին 2017թ. երկրորդ եռամսյակի զեկույցը, որը ներառում է տվյալներ վերջին ընտրությունների եւ հետընտրական ժամանակահատվածի վերաբերյալ: «2017 թվականի երկրորդ եռամսյակը լարված ժամանակաշրջան էր հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար։ Այն ներառեց երկրի համար կարեւորագույն երկու իրադարձություններ՝ Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընտրությունները։ Սովորաբար այսպիսի ժամանակահատվածներում ավելանում են ճնշումներն ու խոչընդոտումները ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ, եւ այս առումով վերջին երկու ընտրություններն էլ բացառություն չեղան։ Համաձայն զեկույցի՝ ապրիլի 2-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և ճնշում գործադրելու 9 դեպք։ Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դրանց նախորդող քարոզարշավի ընթացքում իսկ արձանագրվեցին լրագրողների իրավունքների խախտումներ. մեկ բռնության և երկու խոչընդոտումների դեպքեր։ Ֆիզիկական բռնության 2 դեպք և մասնագիտական գործունեության խոչընդոտման 5 միջադեպ էլ գրանցվել է բուն ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին։    Ընդհանուր առմամբ, 2017 թ. երկրորդ եռամսյակում ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 5, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 10 դեպք։ Իսկ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասել է 57-ի։

Դիտարկվող ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներկայացվել է 33 նոր դատական հայց, բոլորն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Կիսամյակի կտրվածքով՝ այդ գործերի քանակը հասավ 48-ի։ Սա լրատվամիջոցների հիմնադիրների ու դրանց աշխատակիցների դեմ դատական հայցերի աննախադեպ ալիք է՝ 2010թ. մայիսին Հայաստանում վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից ի վեր։

2017 թ. երկրորդ եռամսյակն աչքի ընկավ նորաստեղծ խորհրդարանի պատգամավորների և այլ հայտնի անձանց անհիմն ու անարդարացի մեղադրանքներով լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին, շարունակվեց նրանց հետ վիրավորական արտահայտություններով խոսելու, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու, «դասեր» տալու միտումը։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ այդպիսի վարքագիծ են դրսեւորել, օրինակ, հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը եւ այլոք։

Ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ն շարունակել է դիտարկել լրագրողների եւ օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով եւ մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը եւ արձանագրել է, որ առաջինում որեւէ նկատելի զարգացում չի եղել, երկրորդում՝ ընդամենը մեկ նոր մեղադրյալ է ի հայտ եկել։ Այս փաստերը եւս մեկ անգամ հիմք է տալիս ասելու, որ նախաքննության արդյունավետությունը բավարար չէ, եւ Հատուկ քննչական ծառայության քայլերը համարժեք չեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասշտաբներին։

Երկրորդ եռամսյակի կարեւոր իրադարձություններից էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մայիսի 2-ին հայտարարած մրցույթը՝ թվային հեռարձակման մասնավոր ցանցի (մուլտիպլեքսի) ստեղծման համար։ Մեկ տարի առաջ կազմակերպած նույնատիպ մրցույթը չկայացած համարվեց՝ դիմողներ չլինելու պատճառով։ Մեծ է հավանականությունը, որ նույնը տեղի կունենա նաեւ այս անգամ։ Պատճառը խոցելի հայեցակարգային մոտեցումներն ու օրենսդրական դրույթներն են։

Մայիսի 31-ին Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխությունների կատարելու մասին» օրենքը, որով նախատեսվում է կարգավորել ռադիոհեռարձակման անցումը թվային համակարգին։ Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել առանց շահագրգիռ հասարակական լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու, ինչպեսեւ նախորդ տարիներին՝ հեռուստահեռարձակման թվայնացմանը վերաբերող մի շարք այլ օրինագծերի դեպքում։ Մինչդեռ, արդեն ընդունվելուց եւ հրապարակվելուց հետո այն մի շարք մտահոգություններ առաջացրեց, օրինակ՝ ինչո՞ւ թվայնացման պայմաններում, երբ բազմաթիվ հաճախականություններ են ազատվում, հնարավորություն չի տրվում երկրի բոլոր մարզերում տեղական մասնավոր ռադիոընկերություններ հիմնել ու գործարկել։

Ի տարբերություն այս օրենքի, ապրիլ-հունիս ամիսներին շարունակվեց լայնորեն քննարկվել շրջանառության մեջ դրված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը, ինչի արդյունքում իշխանությունները որոշ զիջումների գնացին։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am