Ինչ հանձնարարականներ է տվել Սերժ Սարգսյանը Արտեմ Ասատրյանին

Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը՝ այդ թվում անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործման, առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը նշել է նաև, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը: Հանրապետության նախագահը հանձնարարել է արագացնել աշխատանքները աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ: Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մոտեցումները, որի հիմքում ընկած է ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումն ու սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի զեկույցը ներառել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձևավորվող նոր համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ և գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ: Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ասատրյանը նշել է, որ մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ: Նախարարը զեկուցել է նաև, որ ներկայումս հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրական իրավիճակի դրական միտումների պահպանման և բացասական միտումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման ուղղությամբ՝ ի կատարումն անցյալ տարեվերջին Հանրապետության Նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տրված հանձնարարականի: Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am