Ադրբեջանում բլոգեր Լապշինը դատապարտվել է
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռը: դատարանը վճռել է Լապշինին դատապարտել երեք տարվա ազատազրկման: Լապշինը, օգտվելով վերջին խոսքի իր իրավունքից, հայտարարել էր, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները: Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինն իր ելույթում պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին: Նա հայտարարել է, որ Լապշինի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետների կարծիքները չեն հիմնվում վստահելի ապացույցների վրա, քանի որ իր հոդվածներում Լապշինը կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Չերնինը:
