Վարորդական իրավունքի հարցում ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը

Վերջին օրերին մեծ աղմուկով քննարկվում է Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների հարցը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ  այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է: Հայկական կողմը փորձեց կարգավորել խնդիրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում: Այս հանդիպման ժամանակ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էրՀայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ: Աշխատուժի ազատ տեղաշարժ Հիշենք, որ Ռուսաստանը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են, իսկ ցանկացած տնտեսական միություն ենթադրում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ: ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածը նշում է. «Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»: Փաստացի, սահմանափակելով վարորդական իրավունքի ծագման երկրի հետ կապված հայաստանցիների մեքենա քշելու միջոցով ծառայությունների մատուցման իրավունքը` ՌԴ-ն խախտում է ԵԱՏՄ պայմանագրի 28-րդ հոդվածը: Ավելին, պայմանագրի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն»: Սա նշանակում է, որ ցանկացած տրանսպորտային կարևոր որոշում պետք է քննարկվի միության մակարդակով: Ու թեև ԵԱՏՄ պայմանագիրը ներռուսաստանյան օրենսդրությունից գերական իրավաբանական ուժ ունի, սակայն, ինչպես գլխի եք ընկնում, ՌԴ ճանապարհային ոստիկանությանը դա քիչ է հետաքրքրում: ԵՄ օրինակը Աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար Եվրոպական միության 28 երկրներն, օրինակ, ճանաչում են միմյանց վարորդական իրավունքները, ընդ որում կան համամիութենական ստանդարտներ: Ուշագրավ է, որ գերմանական վարորդական վկայականի վրա անգամ անգլերենով գրված չէ «վարորդական վկայական»՝ ամեն ինչ բացառապես գերմաներեն է, սակայն անկախ լեզվից՝ այն կարող է կիրառվել ԵՄ մյուս անդամ երկրներում: Հետևաբար, թեև ԵՄ օրինակը ցույց է տալիս, որ կարելի է գտնել համամիութենական ստանդարտներ և քննարկել իրավիճակն ու գտնել բոլորի համար ընդունելի որոշում, ՌԴ-ն կրկին միանձնյա քայլեր է ձեռնարկել՝ խախտելով ԵԱՏՄ պայմանագիրը: Ավելին, ԵԱՏՄ-ի սահմաններում իր պարտավորությունները կատարելու դիմաց ռուսական կողմը առաջարկում է Հայաստանին սահմանադրական փոփոխություններ իրականացնել տրանսպորտի հետ առնչություն չունեցող ոլորտում, այն է ռուսերենին պետական լեզվի կարգավիճակի շնորհման հարցում: Այս իրավիճակը լավագույնն է խոսում ԵԱՏՄ-ի էության և գոյության իրական նպատակների մասին: Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am