Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաեւ այսօր. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան (video)

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ:

Հնթացս Սուրբ Պատարագի Արշակ Սրբազանը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Համաշխարհային խառնաշփոթի մեջ տեղի ունեցավ մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը՝ Հայոց Ցեղասպանությունը՝ Մեծ Եղեռնը, որի խորհրդանշական թվագրումը մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ դրոշմված է 1915 թվականի ապրիլի 24-ով։

Այս ժամանակներում Օսմանյան կայսրության կողմից սառնասիրտ դաժանությամբ պատմական Հայաստանի արևմտյան հատվածում իրագործվեց հայության ցեղասպանությունը։ Հայոց սոսկալի ջարդերից անցել են ավելի քան հարյուր տարիներ. ցավի տառապանքի, նվաստացման, հուսախաբությունների, բայց նաև ամոքման ու վերականգման տարիներ։ Սոսկալի ջարդերի սահմռկեցուցիչ տեսարանների առջև համրացած աշխարհը, սակայն, տակավին համընդհանուր ու համարժեք դատապարտության չի արժանացրել ցեղասպանության հանցագործությունը:

Ցեղասպանությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակվում է նաև այսօր և այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացել մեր ազգին հասցված հոգևոր, հոգեբանական, բարոյական ու նյութական ահռելի կորուստների հետևանքները։ Ցեղասպանության սուրբ նահատակների նվիրական հիշատակի առջև ուխտի այս օրը մենք պարտք ունենք մեր նախնիների, մեր սերունդների և Աստուծո առջև՝ հաղթահարելու սիրո ու ներողամտության ճգնաժամը ներազգային մեր կյանքում:

Լոկ կեղծիք են ու խաբեություն այլոց սիրելու մեր հավաստիացումները, երբ չունենք սեր ինքներս մեր, մեր ազգի զավակների ու մեր եղբայրների նկատմամբ:

Նվիրական հիշատակի այս առավոտ իմ հոգու խորքերից Քրիստոսի անունով դիմում եմ ձեզ՝ թափանցելու համար ձեր հոգու խորքերը. ամուր պահենք մեր հայկական ինքնությունը, չտրվենք քաղաքական ու գաղափարական այլածին հոսանքներին, ամեն ինչից առաջ և ամեն ինչից վեր մաքուր պահենք հայրենիքի սրբազան տարածքը օտարամուտ բարքերից ու կենսակերպից:

Մեզ չեն ների մեր նահատակները և չի ների մեզ ինքը՝ Աստված, եթե ոչնչացնենք թանկարժեք այն ավանդը, որ մեզ փոխանցվել է Աստծուց և պահպանվել սերունդների զրկանքներով ու զոհաբերությամբ»:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am