Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման գործով 4 մեղադրյալների կալանքը երկարաձգվել է

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյանի) սպանությունը նախապատրաստելու գործով 4 մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը երեկ ևս երկու ամսով երկարաձգվել է: Ասյ տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմեն Ֆանյանը: Վերջինս, սակայն, նախաքննության գաղտնիքից ելնելով՝ չասաց, թե նախաքննական մարմինն այս անգամ ինչ հիմնավորումներ է ներկայացրել կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նա նաև ասաց, որ իր պաշտպանյալը դեռ գտնվում է մենախցում: Նշենք, որ Արկադի Քոչինյանը մտահոգված է իր անվտանգության համար, ուստի պահանջել էր իրեն մենախուց տեղափոխել: Արմինե Ֆանյանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը: Խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Զոհրաբ Ղումաշյանի կալանքը նույնպես երկարաձգվել է: Նրա պաշտպան Սյուզաննա Խչեյանն ասաց, որ երեկ ներկայացրել են այլընտրանքային խափանման միջոց. գրավ՝ 10 միլոն դրամի չափով, սակայն դատարանը մերժել է այն: Խչեյանը նույնպես պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության մասին և այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին։ Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ. որոշ ժամանակ անձ խմբին օժանդակելու համար կալանավորվել է նաև Զոհրաբ Ղումաշյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կալանավորված երեք անձանցից երկուսը շինարար են, մեկը՝ խոհարար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am