Մոսկվան փորձում է հետ ստանալ իր ամերիկյան ամառանոցները, ԱՄՆ-ը զգուշանում է (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Մինչեւ նախագահական պալատը թողնելը, Բարաք Օբաման երկու հաստատություններից արտաքսեց ռուս 35 դիվանագետների՝ Մոսկվային փորձելով պատժել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում միջամտություն ցուցաբերելու փորձերի համար։ Ռուսաստանն այժմ հայտարարում է, թե իր համբերությունը սպառված է, եւ պահանջում է, որ Թրամփի վարչակազմը հետ վերադարձնի երկու շինությունները։ Երկու հաստատություններից մեկը, որտեղ աշխատում էին դիվանագետները, գտնվում է Մերիլենդ, մյուսը՝ Նյու Յորք նահանգի գեղատեսիլ վայրերում։ Ռուսներն ասում են, թե դրանք ամառանոցներ են, որոնք օգտագործվել են որպես հանգստավայրեր, ԱՄՆ-ը պնդում է, որ դրանք կիրառվել են հետախուզական նպատակներով։ Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը, չնայած լրագրողների համառությանը, հրաժարվել է մանրամանսություններ հայտնել այժմ անցկացվող բանակցությունների մասին։ Նա չի ասել նաեւ, թե արդյոք պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կողմ է հաստատությունները հետ վերադարձնելու առաջարկին, թե՝ ոչ։ Իսկ Ռուսաստանը հանդես է գալիս պատասխան քայլի դիմելու սպառնալիքներով։ Ինչպես Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի փորձագետ, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթն է ասում, Ռուսաստանի ներկա դիրքորոշումը շատ է նմանվում խորհրդային քաղաքականությանը։ ՝՝Երբ մենք հայտնաբերում ենք նրանց լրտեսներին ու արտաքսում, նրանք անմիջապես արտաքսում են ամերիկացի նույն թվով դիվանագետների։ Նրանք երբեք չեն ընդունում իրենց մեղքը։ Եվ դա միշտ է եղել նրանց վարվելաձեւը՛՛։ Հերբսթի խոսքերով, չի բացառվում, որ Մոսկվան դիմի պատասխան քայլերի։ Ամերիկան, ասում է նա, նույնպես ամառանոց ունի Ռուսաստանի տարածքում եւ Ռուսաստանը կարող է վերցնել այն։ ՝՝Հիշում եմ, երբ Օբաման դիմեց այս քայլին, խոսակցություն էր գնում, որ ռուսները կփակեին մեր դեսպանության աշխատակիցների երեխաների համար գործող դպրոցը։ Դա իհարկե շատ տհաճ քայլ կլիներ։ Ու այդ դեպքում մեր կողմից շատ ավելի խիստ պատասխան քայլ կիրագործվեր՛՛։ Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտ էր այցելել Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը հանդիպում էր ունեցել փոխպետքարտուղար Թոմաս Շենոնի հետ։ Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ԱՄՆ-ում գտնվող իր հաստատությունները հետ ստանալու ուղու վրա է, նա տվել էր կարճ պատասխան՝ ՝՝գրեթե՛՛։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am