ՀՅԴ-ի միջամտությամբ «Այրվածքաբանական կենտրոնը» կհանվի մասնավորեցման ենթակա հաստատությունների ցանկից

Հրապարակը գրում է,«Պետգույքի մասնավորեցման կառավարու­թյան 2017-2020թթ. ծրագիրը մեծ աղմուկ բարձրացրեց: Դրանում ընդգրկված էին նաև առողջապահական հաստատություն­ներ, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են: Դրանց ղեկավարներից մի քանիսը հրապարակավ քննադատեցին ծրագիրը:Առողջապահու­թյան նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը ՀՅԴ անդամ է, ժամա­նակին ՀՅԴ քվոտայով առողջապահության նախարարն էր և հրաժարական է տվել, երբ ՀՅԴ-ն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին: ԱԺ ընտրություններին էլ առաջադրվել էր ՀՅԴ-ի կողմից, թիվ 2 ընտրատարածքում, և ստացել 440 ձայն: ՀՅԴ-ի միջամտությամբ այրվածքաբանական կենտրոնը կհանվի այդ ցանկից, սակայն թե ինչ կարգավիճակ կունենա, դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ Դավիդյանն անողոք քննադատել էր կենտրոնը մասնա­վորեցնելու ծրագիրը՝ նշելով, որ այն երկրի համար ռազմավարական և սոցիալա­կան նշանակություն ունի, Հայաստանում նման ուղղվածության միակ կենտրոնն է, չի կարելի այն վաճառել, որ անկապ մեկը չդառնա նման կենտրոնի սեփականատեր. «Սա գիտական կենտրոն է, 5 պրոֆեսոր է աշխատում, գիտությունների 8 թեկնածու, բարձրագույն կարգի բժիշկներ: Բոլորը դեմ են սարսափելի: Լա՜վ, մի անգամ կարելի էր գալ, մի հատ կարելի էր բացատրել՝ ինչ եք անում: Սա ոչ համալիր է, ոչ էլ կառավարու­թյան շենք, որը կարելի է ուղղակի դնել ու վաճառել: Ախր, ո՞նց են առանց ուսումնա­սիրելու այդպիսի բան անում: Հիմա կարե­լի է այստեղ նաև խորովածանոց սարքել, երևի մի քիչ ավելի լավ կլինի»,- ասել է Դավիդյանը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am