Ինչու՞ Փաշինյան-Պուտին հանդիպմանը ընդունված փաստաթղթում ոչինչ չկար «խաղաղ պայմանագրի»-ի մասին

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ իր հինգ կետանոց առաջարկներով և, որն անսպասելիորեն դրական արձագանք ստացավ Նիկոլ Փաշինյանի կողմից, դիտորդները միանգամից սկսեցին խոսել այն մասին, որ Փաշինյանը պատրաստ կլինի նույնիսկ «խաղաղ» կոչվող պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Ավելին, Փաշինյանը պատրաստ էր բավարարել Ալիևի գլխավոր պահանջը՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Միայն թե Փաշինյանին անհրաժեշտ էր, որպեսզի այս վերջին առաջարկը փաթեթավորված ներկայացվեր միջնորդների կողմից:

Փաշինյանին այս հարցում սկսեցին մեծապես օգնել թուրքերը: Եթե մինչ այդ Վաշինգտոնում և Փարիզում հայտարարում էին, թե Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել և առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հնարավոր չի լինի հասնել վերջնական խաղաղությանը տարածաշրջանում, ապա հայ-թուրքական «երկխոսության» արդյունքում արևմտյան երկրների դիրքորոշումները փոփոխվեցին: Փաշինյանի և Չավուշօղլուի մեծ ջանքերի արդյունքում Լեռնային Ղարաբաղի թեման դուրս եկավ արևմտյան երկրների օրակարգից: Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը նոր հիմք դրեց Արևմուտքի վերաբերմունքի մեջ Արցախի հարցի վերաբերյալ:

Այդ հանդիպման ժամանակ նույնիսկ խոսք անգամ չեղավ Արցախի խնդրի վերաբերյալ: Փոխարենը գլխավոր հարցը դարձավ երկու երկրների միջև «խաղաղ» պայմանագրի կնքման խնդիրը:

Հաշվի առնելով ռուս-արևմտյան ներկայիս ճգնաժամը, պարզ էր, որ այդ հանդիպման ժամանակ խոսք անգամ չէր կարող լինել Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ: Այդ հանդիպումից ընդամենը երկու օր անց, ապրիլի 8-ին, արդեն Մոսկվայում Լավրովը ուղղակի նշեց դրա մասին, հայտարարելով, որ «...նույնիսկ ղարաբաղյան հարցում Արևմուտքը փորձում է իրականացնել իր հակառուսական մտադրությունները...»:

Պարզ դարձավ, որ Մոսկվան բացահայտորեն խանգարելու է Բրյուսելին միջնորդական առաքելություն իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Զարմանալի չէր, որ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում արդեն ոչինչ չկար Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող կնքվելիք «խաղաղ» պայմանագրի մասին:

Ակնհայտ էր, որ Մոսկվան ուզում է ինքը դառնալ այս գործընթացի միակ մոդերատորը:

Սակայն այլ կարծիքի են Անկարայում և Բաքվում:

Բաքվում համոզված են, որ Բրյուսելի հովանու ներքո գործընթացը ավելի համոզիչ ձևով կլուծի իրենց խնդիրները, քանի որ Մոսկվայի գործոնի չեզոքացման պարագայում, տարածաշրջանում միակ մենաշնորի դերը կմնա Թուրքիայինը: Նույն պատճառով Բրյուսելի միջնորդական առաքելությունը աջակցություն է ստանում նաև Անկարայի կողմից:

Այլ է ռուսների նպատակները: Մոսկվայում հիշեցնում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը Ալիևի մասին, որ նա նշել էր դեռ երկու ամիս առաջ, երբ կնքում էր ռուս-ադրբեջանական դաշնային համաձջայնագիրը:

«...Ալիևի հետ դժվար է պայմանավորվել, բայց երբ պայմանավորվում ես ապա նույնիսկ առանց թղթի պայմանավորվածությունները հաջող ձևով կատարվում են...»:

Ինչ վերաբերվում է Բաքվին, ապա այստեղ էլ հիշեցնում են ռուսներին, որ ռուս-ադրբեջանական դաշնային պայմանագրի համաձայն, Լեռնային Ղարաբաղում արդեն պիտի սկսվեր զինված ուժերի վերացման գործընթացը, որն մինչ այսօր կյանքի չի կոչվել: Ահա, թե ինչու ադրբեջանցիները ակնարկում են, որ իրենց համար ակնհայտորեն գերադասելի է գործ ունենալ Բրյուսելի, այլ ոչ թե Մոսկվայի հետ:

Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա վերջինիս ջանքերով Հայաստանը միջազգային հարթակներում ֆուտբոլի գնդակի դերի մեջ է հայտնվել, ով չունի կայուն տեսակետ և տվյալ պահին ով հասնի, նա էլ կարող է ուղղորդել Երևանին:

Նման նվաստացուցիչ և խայտառակ վիճակում Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում չի եղել: Եվ այս ամենից հետո, արդարացնել Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, կնշանակեր ընդունել սեփական անարժանապատվությունը: Իսկ ինչպես հայտնի է անարժանապատիվներին չեն հարգում, լինի դա կենցաղային կյանքում մարդու հետ, թե միջազգային ասպարեզում երկրի հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am