Ի՞նչ ստացան մոսկովյան հանդիպումից Ռուսաստանն ու Հայաստանը

Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Մոսկվա, ֆորմալ տեսանկյունից նվիրված էր երկու երկրների 30-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Սակայն գործնականում, այցը կարևոր էր երկու կողմերի համար մի շարք այլ հանգամանքներով ևս: Նախ Փաշինյանը առաջին արտասահմանյան երկրի ղեկավարն էր, ով այցելեց Մոսկվա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ: Ավելին, համատեղ հայտարարության մեջ նշվեցին դրույթներ, որոնցով Հայաստանն իր քողարկված աջակցությունը ցույց տվեց Մոսկվայի գործողություններին: Ավելին, հայտարարության մեջ կային դրվագներ, որտեղ մերժում էին պատժամիջոցների գործողությունները, ինչը նույնպես կարելի է գնահատել որպես Հայաստանի կողմից քսղարկված աջակցություն Մոսկվային:

Այլ կերպ ասած, Բելառուսից հետո, Հայաստանը դարձավ երրորդ երկիրը ԵԱՏՄ տարածքում, որը քողարկված ձևով աջակցեց Մոսկվայի գործողություններին Ուկրաինայում: Ճիշտ է, այն բացահայտ բնույթ չի կրում, ինչպես Բելառուսի դեպքում է, սակայն չկա այլ ԵԱՏՄ տարածքի երկիր, որ այս պահին գոնե քողարկված ձևով աջակցեր Մոսկվային: Հիշեցնենք, որ Ղազախստանը քողարկված ձևով հանդես եկավ մի շարք հակառուսական քայլերով, իսկ Տաջիկստանից և Ղրղզստանից ձեն չկա Մոսկվային աջակցության մասին: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այդ երկրի ԶԼՄ-ները բացահայտ հակառուսական գիծ են որդեգրել, իսկ պաշտոնական Բաքուն այն երկրների շարքից է, ով համաձայնվել է մեծացնել գազի և նավթի արտահանման ծավալները դեպի Եվրոպա: Հիշեցնենք, որ նման քայլ կատարելուց հրաժարվեցին Իրանը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը գոնե ֆոնային կերպով աջակցեց Մոսկվային իր համար ծանր վիճակում գտնվելու ընթացքում:

Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը դրա դիմաց, դեռ տեսանելի չէ, թեև Փաշինյանի պարագայում դա զարմանալի չէ: Քանզի նա գրեթե բոլոր ուղղություններով միայն Հայաստանի սակավաթիվ քաղաքական ռեսուրսները մաշեցնելով է զբաղված, դրա դիմաց չստանալով գրեթե ոչինչ: Դա վերաբերվում է թե Ադրբեջանի հետ հարաբերություններին, թե Թուրքիայի հետ «երկխոսությանը», թե Բրյուսելի հետ հարաբերություններին, և թե Մոսկվայի հետ իր քաղաքականությանը:

Իսկ այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման հարցը, դա չնչին դրույթ կարելի է համարել: Մանավանդ, որ Մոսկվայի կողմից ակնարկվում է, որ Ղարաբաղի հետագա ճակատագիրը հետագայում մեծապես կախված է լինելու իրենից, այլ ոչ թե Հայաստանից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հանդիպման հրապարակային մասում տեսանելի էին ռուսամետ դրույթները, սակայն ոչինչ չկար հայամետ թեզերի վերաբերյալ, բացի ոչինչ չասող ձևակերպումներից:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video) «Փաշինյանն անդունդի եզրին է»․ ի՞նչ է եղել իրականում Գագիկ Ծառուկյանի տանը․ Սուրենյանց (video) Ալիևի ու Նիկոլի նմանությունը․ մի տարբերություն՝ Ալիևը «թրիք մաքրող կոլխոզնիկ չի»․ Ադիբեկյան (video) Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել 3 միլիոն վարչապետ էինք, հիմա դառանք 3 միլիոն ռագատկի քար․ լոռեցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am