Կա հստակ մի բան, որը զգուշացնում ենք այս իշխանություններին․ Սեյրան Օհանյան (video)

Ազատության հրապարակում լրագրողները ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին խնդրեցին մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունն, ըստ որի Մոսկվայում ՌԴ նախագահի հետ բանակցությունների ընթացքում վերջնական համաձայնություն է կայացվել ԼՂ հիմնահարցի շուրջ, այնինչ պաշտոնական հայտարարությունում այդ մասին հիշատակում չկա։

«Երկար ժամանակ է, որ առնչվում ենք Փաշինյանի և այսօրվա քաղաքական մեծամասնության հետ ու տեսնում ենք, որ բավականին հակասական են նրանց հայտարարություններն ու գործողությունները։ Այդ ամենը պետք է դիտարկել այդ համատեքստում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց՝ բազմաթիվ առիթներ են եղել, երբ Փաշինյանի հակասական հայտարարությունները հետո փորձել են «խմբագրել» իշխանության մյուս ներկայացուցիչները՝ փորձելով այս կամ այն կերպ արդարացնել նրան կամ որևէ կերպ հիմնավորել նրա ձևակերպումները։

«Կոնկրետ ինձ համար սովորական է դարձել, որ մանավանդ արտաքին հարաբերություններում Փաշինյանը միշտ էլ հակասական հայտարարություններ է անում»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի վերջնական տարբերակին, ապա «Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով, այդ վերջնական տարբերակը հայ ժողովուրդն արդեն հնչեցրել է։

«Ես կարող եմ ասել միայն այն, ինչն ամբողջ հայ ժողովուրդն է ցանկանում, ինչն Արցախի ժողովուրդն է ցանկանում, իսկ արցախցին և մեր ժողովրդի գիտակից կազմը ցանկանում է, որ Արցախի ժողովուրդն իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված լինի՝ իր բոլոր իրավունքներով, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am