Ռուսական քարոզչությունն ուժգնանում է աշխարհում/տեսանյութ/

Ռուսաստանի կառավարությունը սկսել է լրջորեն ֆինանսավորել միջազգային ռադիո-հեռուստատեսային որոշ կայաններ, կառավարության խոսքերով, լուրերի այլընտրանքային հոսք ապահովելու համար։ Եվ փաստն այն է, որ այս հաղորդումների լսարանն աստիճանաբար ընդարձակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում ու աշխարհի այլ հատվածներում։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Հուլիսի 1-ից ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանն իր հաղորդումները սկսեց եթեր արձակել նաեւ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից։ Ինչպես փորձագետներն են ասում՝ Ռուսաստանի կառավարության քարոզչություն անցկացնելու համար։ Հյուսիսային Քարոլինայի համալսարանի Միջազգային անվտանգության հարցերով պրոֆեսոր Պետեր Ելցովը վերջերս «Սպուտնիկ»-ի հյուրերից մեկն էր, ում հետ հարցազրույցն անցկացվել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Նրա խոսքերով, գովեստի է արժանի այն փաստը, որ հարցազրույցները «Սպուտնիկ»-ը չի խմբագրում։ «Սակայն հարցազրույցի ընթացքում ընդհանուր դիրքորոշումը եւ հարցերը հարյուր տոկոսով ներկայացնում են Կրեմլի դիրքերը, լինի նախկին Խորհրդային Միության, Ուկրաինայի, թե Հարավային Կովկասի, կամ Եվրոպայի մասին։ Ընդհանուր առմամբ կարծես լսում ես Պուտինի խոսնակին»։ «Սպուտնիկ»-ի Բելգրադում գտնվող կայանը շատ ժամանակակից է ու գտնվում է քաղաքի հենց կենտրոնում։ Ինչպես Ելցովն է ասում. «Պատմական հին քաղաքում է գտնվում կայանը, իր գեղեցիկ տաղավարներով, լավ ֆինանսավորմամբ, մի քանի լեզուների տիրապետող մեծաթիվ անձնակազմով»։ Միայն RT հեռուստակայանի հաղորդումները հասանելի են 1ՕՕ երկրներում։ Բացի անգլերենից, այն հաղորդումներ է միջազգային ցանցով թողարկում նաեւ արաբերենով ու իսպաներենով։ Սակայն ե՛ւ «Սպուտնիկ»-ը ե՛ւ RT-ն հաճախ են ենթարկվում քննադատության ոչ էթիկական գործունեության համար։ Հիշեցնենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի այն խոսքերը, որոնց համաձայն, այդ կայանները փորձել են լսարանի վրա ազդեցություն գործել հօգուտ իր մրցակից Մարին լե Պենի։ «Նրանք իմ ու իմ ընտրարշավի մասին են ներկայացրել ճշմարտությանը հակասող նյութեր»,- ասել է Մաքրոնը։ Սակայն «Սպուտնիկ»-ի խմբագիրներն ասում են, թե իրենց նպատակն ավանդական տեղեկատվությունից զատ հավելյալ տեղեկություններ հաղորդելն է։ RT-ն հարցազրույցներ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ու քաղաքական այն գործիչների հետ, ովքեր քննադատական դիրքորոշում ունեն Եվրամիության նկատմամբ։ Նրանցից են բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նայջըլ Ֆարաջը, եւ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Առաջին հաղորդումներից մեկի հյուրն է եղել Հեզբուլլահ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալահը։ Նման հյուրեր հրավիրելու ու այդ ոճով հաղորդումներ պատրաստելու փորձառությունը նկատելիորեն մեծացնում է լսարանն ամբողջ աշխարհում։ Իհարկե վնաս չկա այլընտրանքային տեսակետներ լսելուց։ Սակայն չկա այնքան ժամանակ, ասում են վերլուծաբանները, քանի դեռ չգիտես, թե ով է այդ տեսակետները ներկայացնելու համար մուծում գումարներ։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am