Իսկ Ռոբերտ Քոչարյանը մտածե՞լ է

Այսօր հրապարակվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության «Ռուսաստանն ու ես» խորագրին: Դեռեւս անցած տարվա սեպտեմբերին կայացած հարցազրույցի առանձին դրվագներ հրապարակվել էին ավելի վաղ, իսկ այժմ հարցազրույցը հրապարակվում է ամբողջությամբ: Նախապես հայտարարվում էր, թե հարցազրույցը ամբողջությամբ կհրապարակվի հոկտեմբեր-նոյեմբերին, սակայն հրապարակվեց, փաստորեն, մի քանի ամիս ուշացումով եւ հենց այս համատեքստում է, որ հետաքրքրական են դառնում ոչ այնքան հարցազրույցում արտահայտվող մտքերը, որոնց մեծ մասը այնքան էլ նորություն չեն, որքան ուշագրավ է այն, թե ինչու է հարցազրույցն ամբողջական կերպով հրապարակվում հենց այս օրերին՝ հայտնի ելույթից հետո, որով , ըստ քաղաքագիտական, կարծիքի Սերժ Սսարգսյանը բոլորին եւ այդ թվում Քոչարյանին զրկեց քաղաքական հենարանից ու քաղաքական պրոցեսներում այսպես կոչված <<խաղեր տալու>> հնարավորությունից: Այդպես է ուզել Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ այդպես է տնօրինել «Ազատություն» ռադիոկայանը քաղաքագետ Ստյոպա Սսաֆարյանը հստակ չի կարող ասել.<<Բայց, իհարկե, քաղաքական պահի ընտրությունը կարեւոր է>> ասաց նա: Այս առումով հետաքրքրական է. կարծես հաշվարկված է Քոչարյանի հարցազրույցի նոր հատվածի բովանդակությունը, որը Ռուսաստանին ուղղված աննկարագրելի ժեստ է ու կարծես երդում Քոչարյանից, որ ինքը Ռուսաստանի ամենաձեռնտու եւ հավատարիմ <<մարդն>> է: Քոչարյանը հայտարարում է, որ Ռուսաստանն իր համար ավելին է, քան պետությունը: «Ես ռուսական կրթություն ունեմ, դաստիարակությունս որոշակիորեն հայկական ավանդույթների ու ռուսական մշակույթի, արվեստի, գրականության խառնուրդն է: Այդ պատճառով ինձ համար Ռուսաստանն ավելին է, քան ուղղակի պետությունը, հարևանը, երկիրը, որի հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք: Ռուսաստանն առաջին հերթին ասոցացվում է հենց այդ՝ ռուսական մշակույթի, արվեստի, գրականության առումով: Ռուսաստանն ինձ դուր է գալիս»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը ու դրան հակադրում ՀՀ իշխանությունների ներկայիս ոչ այնքան ռուսամետ դիրքորոշումը: Մասնավորապես, անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային, ռուս զինվորականի կողմից հայ ընտանիքի սպանությանը, Քոչարյանն ասել է․ «Ես չեմ կարծում, որ այդ ողբերգությունը լուրջ անդրադարձ կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, իսկ բողոքները չէր հասնի այդ ծավալի և երկարության, եթե ժամանակին համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեին։ Դա զինվորական հանցագործություն չէր և հայկական իրավապահ մարմինները պետք է զբաղվեին այդ գործով: Ալիքն էմոցիոնալ կլիներ, ոչ քաղաքական», ՀՀ իշխանություններին, ըստ էության, հակառուսական կրքեր հրահրելու մեջ է մեղադրել երկրորդ նախագահը: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հանդեպ իր վերաբերմունքի մասին հարցին Քոչարյանը պատասխանել է, որ դրա առկայությունը այս վտանգավոր տարածաշրջանում անվտագության զգացողություն է հաղորդում, եթե ոչ հենց անվտագություն է բերում: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ռազմաբազայի վերաբերյալ Քոչարյանի դիտարկումները մեկնաբանելով նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանին ամենեւին չի հետաքրքրում, որ նույն ռազմաբազային զինվորի կողմից մի ամբողջ հայ ընտանիք է ոչնչացվել.<<Ռոբերտ Քոչարյանը վատ գիտի հասարակական կարծիքը: Հասարակությունը չի հասկանում, թե այդ ռազմաբազան ինչի համար է, եթե սահմանին կանգնած չի, ավելին, սահմանին կանգնած չէ ու նման բաներ են տեղի ունենում, իսկ ի՞նչ պիտի լիներ սրանից ավելին, որպեսզի լուրջ անդրադարձ ունենար >> ասաց պարոն Սաֆարյանը: Նրա խոսքով, բնական է, որ Քոչարյանը պետք է արդարացնի ռազմաբազայի գոյության անհրաժեշտությունը.<<Չէ՞ որ իր պաշտոնավարման շրջանում բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, որոնք ուղղված էին ռուս-հայկական ռազմաքաղաքական այսպես կոչված անվտանգությունն ապահովելուն, բայց իրականում մենք տեսնում ենք, որ դրանք առանձնապես անվտանգության զգացողություններ չեն բերում>>: Սաֆարյանը հարցրեց.<<Իսկ Ռոբերտ Քոչարյանը մտածե՞լ է, թե տավուշցին ի՞նչ է մտածում ռուս-հայկական համագործակցության կամ ռազմաբազայի մասին, տավուշցին այսօր իր սահմանի պաշտպանության գործում տեսնում է բացառապես հայ զինվորին>>,- ասաց քաղաքագետը` շարունակելով.<< Չեմ ուզում նսեմացնել ու ասել, որ մենք սպառազինության խնդիր չենք լուծել, բայց անթույլատրելի է, որ երկրի երկրորդ նախագահը իր մտածելակերպով Ռուսաստանն ավելին է համարում, քան պետությունը>>: Թեպետ,  Սաֆարյանի համար Ռուսաստանի մասին երկրորդ նախագահի հայտարարությունները նորություն չեն: Քաղաքագետը հիշեցրեց Քոչարյանի՝ տարիներ առաջվա հայտարարությունը, որ ինքը ռուսերեն է մտածում.<<Ես չեմ զարմանում հիմա, որ Հայաստանի անվտանգության խնդիրները իր համար փոքր խնդիրներ են, ինքը երեւի իրեն համարում է տիեզերական մակարդակի պետական գործիչ, դրա համար Տավուշի եւ այլնի խնդիրները փոքր մասշտաբի են>>: Անի Սահակյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am