«Դիլիջան ազգային պարկի» ջարդի պատասխանատուներից մեկը «թռած» է

Դեռ ընտրություններից առաջ, փետրվարին, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգումներ էին սկսվել լայնածավալ ծառահատումների վերաբերյալ։ Ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ Տավուշի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հաղարծին» տեղամասում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու առթիվ:Երկու հոգի ձերբակալվել են: Հիմքը մամուլի հրապարակումներն էին եւ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի խիստ հանձնարարականները։ Դատախազությունը տվյալներ ուներ, որ Հաղարծինում ապօրինի հատվել է 100 ծառ եւ «պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18 միլիոն 906 հազար 474 դրամ վնաս»: Ստուգումները շարունակվեցին եւ ահա, երեկ բնապահպանության նախարարությունը ամփոփեց, որ ստուգումներ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մոտ 60 տոկոս տարածքներում, հայտնաբերվել է ապօրինի հատված ավելի քան 6 հազար 300 ծառ: Ապօրինի հատված 1820 ծառի վերաբերյալ ազգային պարկը ժամանակին կազմել է վարչական ակտեր եւ կամ ներկայացրել իրավապահ մարմիններին»։ Իհարկե. Այս ցուցանիշը մի քանի տարիների պատկրն է արտացոլում, որովհետեւ 2014 թվականից է նախարարությունն ստուգումներ իրականացնում Դիլիջանի անտառներում, սակայն վերջին 1-2 տարվա կտրվածքով լավատեղյակ աղբյուրի պնդմամբ մոտ 1500-2000 ծառ է հատվել: Դեռեւս ամիսներ առաջ հրապարակումներ եղան, որ լայնամասշտաբ ծառահատումներ իրականացվել են ընտրությունների ամիսներ առաջ, երբ պարկի արդեն նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը արձակուրդում էր, նա երեք ամիս արձակուրդ էր վերցրել եւ զբաղվում էր պատգամավորության թեկնածու հոր՝ Մուրադ Մուրադյանի նախընտրական քարոզչությամբ: Ըստ հրապարակումների՝ այդ շրջանում պարկում պատասխանատու էր Մուրադյանի տեղակալ Վաղինակ Վասիլյանը, նրա հովանավորչությանն էին վերագրում լայնամասշտաբ ծառահատումները:Վասիլյանը տեղակալի պաշտոնում նշանակվել է անցած տարվա նոյեմբերից եւ պաշտոնավարել է մինչեւ մայիս, մեր տեղեկություններով  թռել է եւ հիմա գտնվում է ԱՄՆ-ում:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am