Չեմ հարգում դատարանին․ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց խմբի ադամ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ՝ նրան 10 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից։ Մինչ այդ՝ դատական նիստը հերթական անգամ ընդմիջվել էր պաշտպանների վարքը քննելու և որոշում կայացնելու համար, որովհետև պաշտպաններ Աննա Ջուվանովան, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գևորգյանը, Արա Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը և Ինեսսա Պետրոսյանը բոյկոտել էին նիստն ու լքել նիստերի դահլիճը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց նշված իննը պաշտպանների նկատմամբ՝ պատասխանատվության ենթարկելու դիմումով դիմելով Փաստաբանների պալատ: Դատարանի հարցին, թե մյուս դատական նիստը կարող են շարունակել առանց նրա պաշտպանյալների ներկայության, Արեգ Կյուրեղյանը հայտնեց, որ իր պաշտպանից չի հրաժարվում և չի հրաժարվելու.«Նա մնալու է իմ պաշտպանը, իսկ սա ինձ համար դատական նիստ չէ, այո, ես չեմ հարգում դատարանին»: Դատավորը այս խոսքը համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեց նախազգուշացման տեսքով՝ նշելով, որ, եթե հաջորդ անգամ նման վերաբերմունք դրսեւորի կհեռացվի դատական նիստերի դահլիճից։ Կյուրեղյանն էլ ասաց․ «Կրկին ասում եմ՝ չեմ հարգում դատարանին, պարզ եւ հստակ»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նիստերի դահլիճից 10 ժամով հեռացում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am