Խորհրդարանում այլեւս չեմ պատկերացնում իմ աշխատանքը. Արթուր Վանեցյան (video)

«Երեկվանից իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ և հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա մեկ նպատակի համար՝ հանուն մեր մեծ հայրենիքի անվտանգության, մեր Արցախի Հանրապետության, մեր Հայաստանի Հանրապետության անվտանգության, հանուն հայ ժողովրդի լինելիության և առհասարակ նրա համար, որ վերջ դնենք այս ամոթալի ժամանակաշրջանին, որը մեզ բերեցին այս իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը նոր իրավիճակ է ստեղծել, այդ ելույթում հնչած մտքերն ու որակումներն անընդունելի են հայ ժողովրդի ճնշող մեծամասնության համար»,- Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Ամենավտանգավորն այն է, որ այդ ելույթը լսել ենք ոչ միայն մենք, այլև միջազգային հանրությունը, թշնամի երկիրը և պատկերացնում ենք, թե ինչ հետևանքներ այդ ամենը կարող է ունենալ։ Այդ ելույթը շատ որակումներ է ստացել՝ Արցախի և Հայաստանի մահախոսականն է, 3-րդ հանրապետության վերջին ելույթն է ․․․ Կարող ենք այլ անվանումներ էլ տալ, բայց ժամանակ չկա, պետք է գործել անհապաղ և փորձել դուրս գալ այս իրավիճակից», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ազատության հրապարակում սկսված պայքարին, ինչպես նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը, արդեն իսկ մեծ թվով մարդիկ են միացել։

«Մարդիկ իրապես հասկանում են՝ ինչ վտանգ է իրենց սպառնում։ Բոլորը պատրաստ են պայքարի, պայքարի մինչև վերջ։ Գալիս ու ասում են՝ խոստացեք, որ գնալու եք մինչև վերջ։ Չենք հեռանալու, մինչև չազատվենք չարիքի այս իշխանությունից», - վստահեցրեց Արթուր Վանեցյանը։


Նա ընդգծեց, որ բոլորի միակ ակնկալիքն է՝ վերջ տալ ստեղծված քաոսին և երկիրը կագնեցնել նորմալ ուղու վրա։

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» Արտաշատը Թուրքիային սահմանակից է․ մարդիկ շատ անհանգիստ են․ Գերասիմ Վարդանյան (video) Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am