Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է Ֆրենսիս Բեքոնի երեք գողացված նկար
Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է հայտնի բրիտանացի էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեքոնի գողացված 5 կտավներից երեքը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում, գրում է Pais թերթը: 25-ից 30 միլիոն եվրո արժողությամբ հինգ նկարը գողացվել է 2015 թվականի հունիսին նկարչի մտերիմ ընկեր Խոսե Կապելոյի տանից, ով ժառանգություն է ստացել հայտնի նկարչի գործերը: Նկարներից բացի հանցագործները գողացել են նաև այլ թանկարժեք իրեր: Արվեստի գործերի այդ գողությունը գնահատվում է որպես երկրի պատմության մեջ ամենախոշոր դեպքը:
