«Տակը» մնացին երեքը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կոչը՝ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերով ձեւավորել լայն կոալիցիա եւ միասնաբար մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, սպասվածի համաձայն, մնաց անարձագանք: Բագրատյանի հայտարարությունից հետո,  սկսեցին խոսել դաշինքների ու կոալիցիաների՝ արհեստական լինելու, ինչպես նաեւ այն մասին, որ Հայաստանում նախընտրական միավորներն արդյունավետ չեն գործում: Մի խոսքով, գրեթե բոլորը՝ քաղաքավարի տարբերակով մերժեցին Հրանտ Բագրատյանի առաջարկը, որից հասկանալի դարձավ այն, որ ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միայնակ: Մինչդեռ Հայաստանի նորանկախ պատմության գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ընդդիմության ձախողումները քաղաքագիտական եւ նույնիսկ քաղաքական շրջանակներում վերագրել են ընդիմադիր դաշտի մասնատվածությանը, ամբիցիաների, նեղ-անձնագան շահերի գերակայությանը: Փաստ է, որ մեր ընդդիմադիրների մեծամասնության համար հիմա էլ միայնակ պարտությունն ավելի գերադասելի է, քան ընդհանուր հաղթանակը: Այս օրերին, երբ նույնիսկ ամենազոր ՀՀԿ-ն է դաշինք կազմում իրենից ոչինչ չներկայացնող ընդդիմադիր ՀՅԴ-ի հետ՝ նպատակ ունենալով, մի կողմից՝ ընդդիմադիր խարխլված դաշտը վերջնականապես փոշիացնելու, մյուս կողմից՝ ներիշխանական հարթակում որոշակի հարցեր լուծելու, ընդդիմադիրները չեն հրաժարվում իրենց մեծամտությունից: Մինչդեռ ոչ իշխանական դաշտը դիտարկելիս՝ տեսանելի է, որ խոշոր հաշվով  մաղի վրա բան չի մնացել: Փետրվարյան հեղափոխությունից հետո ԲՀԿ-ն թեպետ այլընտրանքից փաստացի ընդդիմադիր կարգավիճակ վերցրեց, բայց դարձավ ավելի հնազանդ ու ենթարկվող: Հիմա այս կուսակցության գործողությունները պայմանավորված են բացառապես նեղ շահերով: Երբեմնի արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ-ից էլ մասունքներ են մնաել, խորհրդարանական յոթ հոգանոց խմբակցությունում երկուսն են համանուն ուժի պաշտոնական տեակետը ներկայացնում, Ջհանգիրյանն էլ իր ուրույն խաղն է տանում, որը հաստատ չի տեղավորվում Արամ Մանուկյան-Լեւոն Զուրաբյան դուետի գծում: Ի դեպ, նույն Ջհանգիրյանը Բագրատյանի առաջարկի մասին ակնարկել է, թե ժամանակին վերջինն է բոյկոտել միասնությունն ու հեռացել ՀԱԿ-ից, միայն թե մոռացել է Օսկանյան-Զուրաբյան գաղտնազրույցն ու դրան հետեւած տրամաբանական գործընթացները… Ժառանգության մասին խոսելն ավելորդ է, Րաֆֆի Հովհաննիսյանի  ձեռամբ այդ կուսակցության բեկորներն  անգամ հավաքել հնարավոր չէ, իսկ Արթուր Բաղդասարյանի ընդդիմադիր նոր նկրտումներին  ՕԵԿ-ում անգամ լուրջ չեն վերաբերում: Մի խոսքով՝ ցավալի է, բայց փաստ, Հայաստանի ընդդիմադիր դաշտը հիմա որբի գլուխ է հիշեցնում: Ի հեճուկս ջախջախված ուժերի ներկայումս գոյություն ունեն ընդդիմադիր, հանրային բարձր հեղինակություն ու վարկանիշ ունեցող անձինք, նրանք երեքն են: Նույն ինքը՝ Հրանտ Բագրատյանը, որն այս տարիներին երբեք չշեղվեց տնտեսական եւ առհասարակ քաղաքական համակարգի վերաբերյալ իր առողջ տեսլականից, որի արդյունքում անշեղորեն ու անկաշկանդ քննադատեց ցանկացած քննադատության արժանի երեւույթ, նա բացառիկներից էր, որը հետեւողականորեն ու մինչեւ վերջ պնդեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր բացասական կարծիքը՝ համարելով երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիք, մի խոսքով՝ պահեց ընդդիմադիր իր իմիջն ու սկզբունքները՝ տեղի չտալով սողանցքների:Հաջորդ Ժառանգության մենատիրուհի Զարուհի Փոստանջյանն է.երբեմն հավասարակշիռ, երբեմն զգացմունքային, երբեմն էլ իշխանությունների ասած՝ չափերն անցնող, բայց Զարուհին եզակիներից մեկն է, որն իրեն չի զրկել իշխանություններին բոլոր հարցերում քննադատելու իրավունքից ու հաճույքից, նա քչերից է նաեւ, որոնք մշտապես հայտնվում են  աջակցության կարիք ունեցող մարդկանց կողքին: Երրորդը Նիկոլ Փաշինյանն է, նրա ընդունված ու սիրված լինելու բանաձեւն էլ թիրախային քննադատությունն է իշխանության հասցեին: Փաշինյանը գիտի երբ, ում եւ ինչում քննադատել, նրա թիրախները կոնկրետ հասցեատերեր են: Երեք անձերն ունեն որոշակի ընդհանրություն, նրանք վեր են կուսակցական պատկանելությունից, թեպետ  նոր ձեւավորվող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հանգամանքի, Փաշինյանը իբրեւ ուժեղ անհատ է ընկալվում եւ աներկբա է՝ նույնպիսի թիմ չունի:Բոլոր դեպքերում ունենք այն, ինչ ունենք, թե հետագայում  կլինեն ընդդիմադիրների վագրային թռիչքներ, կերեւա առաջիկայում: Անի Սահակյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am