Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ: Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի անտառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց բացահայտումն ապահովելուն և նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող այն հանգամանքները, որոնց իրավապահ համակարգը բախվում է քրեադատավարական պրակտիկայում: Ուշադրություն է դարձվել անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերին, դրանց լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պետք է էապես ակտիվացնել այս ոլորտում դատախազական հսկողությունը, և հետևողական պայքար է ծավալվելու այս բնույթի հանցագործությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ բացահայտման և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության երթակելու ուղղությամբ: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է այդ գործերով նախաքննության պլանավորամանը, ապօրինի անտառահատման հանցակազմ պարունակող բոլոր դեպքերում ներգրավված, շատ հաճախ միտումնավոր թաքցվող հանցակիցների ամբողջական շրջանակի բացահայտմանը, անտառահատումների փաստերին առնչություն ունեցող իրավասու բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու վրա: Ելնելով արծարծված հիմնահարցերի վերլուծությունից, ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի անտառահատումների դեմ իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն միտված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, հանձնարարվել է այս հանցատեսակի փաստով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: Որոշվեց նաև դիմել՝ •        ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին՝ առավել հստակեցնելու, որոշ դեպքում նաև վերանայելու այն իրավակարգավորումները, որոնցում առկա անորոշությունները, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումները մինչ այժմ քիչ արդյունավետ են դարձրել ապօրինի անտառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելումը, այդ փաստերով հարուցված քերական գործերի օբյեկտիվ, լիարժեք և ամբողջական քննության իրականացումը, պետությանը հասցված վնասի իրական ծավալների բացահայտումն ու հատուցման լիարժեքության ապահովումը, •       ՀՀ Ոստիկանության պետին՝ ապահովելու անտառային և ոչ անտառային գոտիներում ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը, •      ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ակտիվացնելու օրենքով նախատեսված վարչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները փայտավերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ փայտահումքի ձեռբերման, դրա հետ կապված ֆինանսական հոսքերի օրինականության կտրվածքով, և, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրավախախտումների հայտնաբերման դեպքում, նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը: Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև մշտադիտարկման ենթարկել ապօրինի ծառահատումների մասին ահազանգ պարունակող  ԶԼՄ բոլոր հրապարակումները և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության առարկա դարձնել դրանցում ներկայացված բոլոր հանգամանքները կամ փաստերը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am