Ադրբեջանը «օրենքով գող» Գուլուն է ղեկավարում

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի «գծած կանոնները» օրերս փորձել է խախտել ազգությամբ չեչեն «օրենքով գող» Հուսեյն Ախմադովը, ով գողական աշխարհում հայտնի է որպես Հուսեյն Սլեպոյ:Այս մասին հայտնում է Primecrime ռուսական կայքը: Հուսեյնն իր ծննդյան օրը որոշել էր «գողական ընտանիք» ընդունել քրեական աշխարհի երկու հեղինակության, այսինքն՝ ծնունդը վերածել երկու «օրենքով գողերի» թագադրման արարողության: Այդ երջանիկները պետք է լինեին Իլյուշա Գագաուզը և Մամեդօղլի Մուխտարովը, ով հանհրահայտ «օրենքով գող» Հիքմեթ Սաբիրաբադսկու զարմիկն է: Սակայն չեչեն «օրենքով գողի»՝ ընտանիքը մեծացնելու մտադրությունն ի չիք դարձրեց Շաքրո Մոլոդոյին հավատարիմ, ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, նույն ինքը՝ հանրահայտ Գուլուն (Գուլի): Չնայած Գուլուն արդեն 22 տարի է նստած է բանտում, սակայն աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ «օրենքով գող» կա, նա կարող է եղանակ ստեղծել իր «երկար» ձեռքերի շնորհիվ: Նադիր Սալիֆովը ժամանակին համարվում էր գողերի արքա Դեդ Հասանի շրջապատի մարդ: Հասանի մահից հետո նրա գործը շարունակող Շաքրոյի մոտ Սալիֆովը «մուտք ուներ»: Կայքի աղբյուրի վկայությամբ՝ Գուլուն ափերից դուրս էր եկել ոչ թե Շաքրո Մոլոդոյի հաստատած դրվածքը Հուսեյնի կողմից խախտելու պատճառով, այլ որ առանց իր գիտության ու թույլտվության ադրբեջանցու են ուզում թագադրել: Սովորաբար Գուլուն ընդհանուր գործերին չի խառնվում, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին ու ադրբեջանցիներին, նա պետք է իմանա ու անձամբ որոշում կայացնի: Բոլոր հայտնի ադրբեջանցիներն իր շրջապատում մուծվում են միայն Գուլուին: Դրանք հանցագործներ լինեն, թե հայտնի բիզնեսմեններ, Ադրբեջանում բարձր պաշտոններ զբաղեցնող հարուստներ, թե բանկիրներ՝ Մոսկվայում, հաշվետու են Գուլուին: Իսկ նա էլ մշտապես այդ մարդկանց թիկունքին է. պետք է՝ մարդկանց կվերացնի, պետք է՝ կպաշտպանի հանցագործներից ու իշխանություններից: Գուլուն բանտից հսկում է Ադրբեջանի անցուդարձը: Պետք լինի՝ նույնիսկ խառնվում է երկրում կադրային խնդիրներին: Ցանկացած ադրբեջանցի առևտրական, Ռուսաստանի որ անկյունում էլ աշխատի՝ Գուլուի «նալոգը» տալիս է: Երբ Ռովշանը սպանվեց, նրա ժառանգությունն անցավ Գուլուին: Ոչ ոք ռիսկ չարեց «փայ մտնելու»: Չնայած նման ախորժակ ունեին «օրենքով գողեր» Պարպալիան, Ջանգվելաձեն և նույնիսկ Հուսեյն Սլեպոյը, ով Ռովշանի կյանքի վերջին ամիսներին մտերմացել էր նրա հետ: Կանխելով Հուսեյն Սլեպոյի քայլը, Գուլուն է՛լ ավելի մեծ վստահության արժանացավ անազատության մեջ գտնվող գողերի արքայի՝ Շաքրո Մոլոդոյի կողմից:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am