Ավարայրի հետեւանքները կամ բարոյական հաղթանակները մեզանից անպակաս

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները, ինչպես եւ սպասվում էր, թանկ են վճարելու ձմեռային նստաշրջանում ցուցաբերած անգործության համար: Արդեն տեղեկություն կա այն մասին, որ Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրոյի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված: Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով ըստ հայկական մամուլի տեղեկության՝ զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ: Չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողով, եւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը:Հայազգի թուրք պատվիրակ Մարգար Եսայանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ Սասանգի ջրամբարին վերաբերող զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը ու առցանց հեռարձակմամբ բոլորն էին տեսել, թե ինչպես էր տիկին Զոհրաբյանը վրդովված ինչ-որ բաներ ասում ու մատ թափ տալիս Մարգար Եսայանի վրա:Այս պատմությունը խիստ խորհրդանշական է դիվանագիտության ու արտաքին քաղաքականության ՀՀ տեսլականի համատեքստում: Խնդիրը միայն տիկին Զոհրաբյանը չէ, այլ ընդհանրապես հայկական դիվանագիտություն կոչվածը, որը տեղավորվում է հոխորտալու, անհաջողությունների դեպքում դիմացինին ծախվածության մեջ մեղադրելու, մինչեւ անգամ մատ թափ տալու քարանձավային պատկերացումների ծիրում: Բռնության մասին բանաձեւի դեմ պայքարող հայկական պատվիրակության հիմնական <<զենքերից>> մեկը, փաստորեն, որոշակիորեն բռնության տարրեր է պարունակել, եթե Եվրոպայի ամենահայտնի կառույցներից մեկի դահլիճում ի տես բոլորի մատ են թափ տալիս մարդկանց վրա, որոնք իրենց քաղաքական շահն են հետապնդում, հարցի մյուս կողմն է, որ Մարգար Եսայանը ավելիին է իրականում արժանի, ապա քաղաքակիրթ Եվրոպան կարող է բոլոր կասկածներն ունենալ, որ մի փոքր նպաստավոր վայրում հայրենակիցները Մարգար Եսայանին էլ ավելի վատ օրը կարող էին գցել: Տպավորությունն այնպիսին է, որ մենք այդպես էլ չենք կարողանում ձերբազատվել բարոյական հաղթանակների նկատմամբ գենետիկ սիրուց՝ այն արժեվորելով իրական պոլիտիկայից: Ի վերջո, այդ նստաշրջանից հետո Սարսանգի ջրամբարի գործարկման վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի ու փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի կողմից բացահայտումները ցույց տվեցին, որ հայկական պատվիրակությունը, որը զեկույցի հեղինակին մեղադրում էր Արցախ միտումնավոր չայցելելու եւ ղարաբաղյան կողմի տեսակետը չլսելու հարցում, ինքն էր նմանօրինակ վարք դրսեւորել: Քանի որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով պարզվեց, որ Սարսանգի հնարավորությունների համատեղ օգտագործման վերաբերյալ առաջարկներ ԼՂՀ իշխանությունների կողմից Ադրբեջանին արվել են, ընդ որում մի քանի անգամ՝ սկսած դեռևս 2013 թվականից, երբ Ադրբեջանն առաջին անգամ միջազգային ատյաններում բարձրացրեց Սարսանգի հարցը: Որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստակամ է ջրի համատեղ օգտագործման հարցը քննարկել ադրբեջանական կողմի հետ: Այսինքն՝ ինչպես իրավացիորեն նկատել էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ադրբեջանի իշխանությունը, ԵԽԽՎ-ի բանաձևերի թիկունքում պատսպարվելու փոխարեն, պետք է Սարսանգի ջրամբարի մինչև Քուռ գետ հասնող ջուրը պոմպակայաններով հասցնի սեփական ժողովրդին կամ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ, որպեսզի կառուցվի դեռևս 2002թ. նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանների հողօգտագործողներին, և կօգտվեն թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները: Այսինքն՝ պատահական չէ, որ ադրբեջանական կողմը փոխարեն լծվի ընդունված բանաձեւի կյանքի կոչման գործին, հակամարտությունը տեղափոխել է այլ՝ միջանձնային հարթություն՝ հասկանալով, որ մյուս հարթակում իր դեմ հզոր փաստարկներ են դրվելու, ի տարբերություն այս մեկի: Անի Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am