Որոշ զինծառայողներ կզրկվեն նպաստից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի, այն Զինծառայողները, ովքեր օրգանիզմում թմրամիջոցի առկայության թեստը չեն անցել և հեռացվել են աշխատանքից, կզրկվեն դրամական նպաստից:Նման օրենք է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը :Այս մասին փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում,հաղորդում է russian.rt.com-ը: Oրենքով ընդլայնվում են հիմքերը, որոնց հիման վրա զինվորականներին աշխատանքից հեռացվելուց հետո միանվագ նպաստ չի վճարվի: Նշվում է նաև, որ նպաստ չի տրամադրվի, եթե զինծառայողը կատարել է վարչական իրավախախտում՝ կապված առանց բժշկի դեղատոմսի թմարամիջոցի կամ հոգեմետ նյութերի օգտագործման հետ:
