Ալպերում գտել են 75 տարի առաջ կորած ամուսիններին
Reuters-ը հայտնում է,որ Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները: 1942 թվականին Մարսելեն և Ֆրանսին Դյումուլենը գնացել էին կովեր կթելու ու չէին վերադարձել: Ոստիկանությունը հայտնել է, որ նախորդ շաբաթ 2,5 հազար մետր բարձրության վրա հայտնաբերվել է երկու մարդու մարմին, ովքեր իրենց հետ փաստաթղթեր են ունեցել: Մարմինները կողք կողքի էինք՝ տղամարդու և կնոջ, ովքեր հագնված էին Երկրորդ համաշխարհայինի շրջանի հագուստով: Նրանք իդեալական կերպով պահպանվել էին սառույցի մեջ, անվնաս էին մնացել նրանց փաստաթղթերը:
