Նախարարի եղբայրը Շուշիում զոհվել է, որ թիմը հանձնի՞ Արցախը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Իշխանությունը հստակ չի բացատրում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ուզում ասել իր ելույթներով։ Հանրությունը հասկացել է, որ պատրաստվում են հանձնել Արցախը, բայց նրա թիմակիցները չեն խոստովանում, չեն ուզում Փաշինյանի փոխարեն գույժը հաղորդել։ Բայց հակառակն էլ չեն ասում՝ առաջնորդը կպատժի։ Պաշտոնի ու մանդատի գինը Փաշինյանին չհակաճառելն է։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամեն ինչ արեց, որ չպատասխանի մեր հարցին։ Սկզբում քերականական շտկումներ մտցրեց, երբ խուսանավելու տեղ չուներ, հրաժարվեց պատասխանել՝ եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրեն Արցախի ճակատագիրը չի՞ մտահոգում։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ, որի քեռորդին զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Շուշիում, ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։

«Ես կխնդրեմ՝ Դուք Ձեր մեկնաբանությունները խոսքի վերաբերյալ չհնչեցնեք եւ ուշադիր մեջբերում անեք հենց խոսքից»,- ասաց նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանն Արցախը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի մաս։

- Ես սխալվո՞ւմ եմ։

- Այո։

- Բայց ասում է՝ պետք է իջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։

- Վարչապետը ներկայացրեց այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ներկայացրեց, որ կառավարությունը, իշխանությունը անելու է մաքսիմալը եւ անում է՝ ապահովելու այս իրադրությունում Հայաստանի ազգային շահերի առաջ տանելը։

- Այդ դեպքում Դուք՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, ի՞նչ հասկացաք նրա ելույթից՝ Արցախի ճակատագրի մասով։

- Հասկացա, որ մենք շարունակելու ենք օգտագործել թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական բոլոր մեր ձեռքում եղած միջոցները՝ ի շահ Արցախի բնակչության եւ Հայաստանի բնակչության։

- Հետեւաբար, կարո՞ղ եք բացառել, որ իշխանություններն Արցախը երբեք չեն ճանաչի Ադրբեջանի մաս։

- Նման հարց ընդհանրապես չի քննարկվել վարչապետի ելույթում, եւ ես իմ մեկնաբանությունները Ձեզ տվեցի։ Այո, Հայաստանի իշխանությունները եւ վարչապետը հստակ շեշտադրումներ արեց, որ առաջնորդվելու է մեր քաղաքացիների անվտանգության, իրենց հողի վրա ապրելու, արարելու, խաղաղության պայմաններում երաշխիքներով։

- Անկախ հանրապետությա՞ն, Հայաստանին միանալո՞ւ կարգավիճակով, թե՞ Ադրբեջանի կազմում, բայց անվտանգ ապրելու երաշխիքով։

- Ես կարծում եմ, սպառիչ տվեցի Ձեր հարցի պատասխանները։ Այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերներին մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք, անենք մաքսիմալը թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումներով՝ ապահովելու այս երկրում, այս հողում մեր ապրելու իրավունքը։

- Կխնդրեմ անկեղծ պատասխանեք․ Դուք՝ որպես քաղաքացի, դե՞մ եք, որ Արցախը երբեւէ որեւէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։

- Ուրեմն, տեսեք, ես մշտապես, ոչ միայն այսօր, այլ տարիներ ի վեր կողմ եմ եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, բայց սա չի նշանակում, որ չպետք է պայքարել արցախահայության՝ իր հողում ապրելու, ինքնորոշվելու եւ իր մշակույթին, լեզվին, ինքնությանը հավատարիմ լինելու իրավունքի համար, որը որ հայ ժողովուրդը վերջին տարիներին իրականացրել է, ամբողջ իր ներուժն ուղղել է հենց այդ իրավունքը պաշտպանելուն։

- Հիմա կարո՞ղ եք ասել, որ դեմ եք, որ Արցախը որեւէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

- Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չի։ Նորից եմ կրկնում․ արցախահայության իրավունք՝ իր հողում ապրելու համար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անում ենք ամեն ինչ։

- Արցախահայությունը դեմ է, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դուք այս ցանկությունը կիսո՞ւմ եք։

- Ես կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի, ես իմ տեսակետը Ձեզ հստակ, անկեղծ, ազնիվ ներկայացրեցի։

- Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ հավատալ, որ Դուք դեմ կլինեք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

- Ես Ձեր հարցին հստակ պատասխանեցի, ներկայացրեցի իմ տեսակետը, հիմա, կարծում եմ, նորից նույն հարցն եք տալիս։

- Շատ լավ։ Ես Ձեր փոխարեն ուզում եմ հավատալ, որ Դուք, ամեն դեպքում, դեմ եք, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ուստի, եթե ձեր թիմը որոշի, որ պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Դուք կընդդիմանա՞ք դրան։

- Նորից եմ կրկնում՝ Հայաստանը, մենք, ես՝ անձնապես, 44-օրյա պատերազմի ժամանակ իմ բոլոր եղբայրները, ամուսինս եղել են պատերազմի դաշտում, արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն արցախահայության՝ այդ հողում ապրելու իրավունքը, եւ եղբայրս էլ Շուշիի մատույցներում զոհվել է՝ եւս պաշտպանելով նրանց այդ իրավունքը։ Եվ այդ հանձնառությունը, որ մենք բոլորս ունենք մեր նահատակների առջեւ՝ անելու հնարավորինս Հայաստանի, արցախահության շահերը պաշտպանելու համար։

- Ես ցավում եմ ինչպես Ձեր եղբոր, այնպես էլ մյուս բոլոր նահատակների համար։ Ուստի, արդյոք բարոյակա՞ն կլինի, որ Ձեր եղբոր ու մյուսների թափած արյունն անիմաստ լինի, պարզվի, որ Արցախը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, հայտնվելու է Ադրբեջանի կազմում։

- Ես Ձեր հարցին պատասխանեցի, կարծում եմ։

 

դիտվել է 865 անգամ
Լրահոս
Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Թրամփն արգելեց Իսրայելին հարվածել Լիբանանին Սմբատ Լպուտյանի հետ դուրս եկանք Հակակոռուպցիոն կոմիտեից Սմբատ Լպուտյանի ձերբակալման մասին․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Փաշինյանը լավ տեղյակ է Հույս ունենք` եկեղեցու հետ առճակատումը կավարտվի. Պոլսո հայոց պատրիարքը` Ալեն Սիմոնյանին Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Խամենեի Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի իրավիճակը «Փաշինյանի այսօրվա խոսքում հուսադրող մի բան կար». Ժաննա Ալեքսանյան Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը․ Ռոբերտ Քոչարյան Այդ աթոռի տերը իրենք չեն․ Ռոբերտ Քոչարյան Կիրանց գյուղում Հայաստանը և Ադրբեջանը բաժանող պատը «խաղաղության» խորհրդանիշ չէ․ Ռոբերտ Քոչարյան Ավտովթար՝ Դիլիջանի թունելում, վիրավոր կա, երթևեկությունը թունելում ժամանակավորապես դադարեցվել է Մենք ունենք ադեկվատությունը կորցրած առաջնորդ․ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի մասին Պատերազմի եռագլուխ դեւը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է. Քրիստինե Վարդանյան Քաղաքացին պետք է ընտրի անվտանգային երաշխիքով և արժանապատվության վրա հիմնված խաղաղություն․ Զաքարյան Հորմուզի նեղուցը խիստ վերահսկվում է Իսրայելն անվտանգությունն օգտագործում է որպես պատրվակ՝ նոր հողեր զավթելու համար․ Ֆիդան ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելավճարները կփոխվեն Յուրաքանչյուր երկրի համար ամենամեծ սպառնալիքն անհաջող առաջնորդն է․ Ռոբերտ Քոչարյան Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար American Airlines-ը հայտարարություն է տարածել Արման Ծառուկյանին ինքնաթիռից հեռացնելու վերաբերյալ Դատախազությունը պահանջում է Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ,4 շարժական գույք Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը Փաշինյանենք միլիարդներ են ծախսել մի խայտառակ ծրագրի համար․․․ Արմենուհի Կյուրեղյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am