ՀՅԴ-ն ուզում էր «քցել», եղավ հակառա՞կը

ՀՀԿ-ՀՅԴ ձգվող բանակցություններն ու դաշնակցային հարաբերություններն  տարօրինակ դրսեւորումներ են ստանում: Սպասվում էր, որ ՀՀԿ ԳՄ դեռեւս նախորդ նիստից հետո  կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության փաստաթղթի ստորագրման օրվա մասին, սակայն  հայտարարվեց, որ դեռ  համագործակցության վերաբերյալ են համաձայնության  եկել,  վերջին նիստից առաջ իրավիճակը  կասկած չէր հարուցում, որ վերջ է դրվելու ՀՅԴ տառապանքներին ու այս կուսակցությունը բռնելու է իշխանություն տանող բաղձալի ուղին: Բայց Էդուարդ Շարմազանովը կրկին հիասթափեցրեց, թե քննարկումները շարունակվում են, խոստացավ հաջորդ շաբաթ հայտնել ստորագրվելիք փաստաղթի մասին, որի անունը լինելու է քաղաքական համագործակցության հուշագիր: Իրավիճակն էլ ավելի անհասկանալի դարձավ, երբ ՀՀԿ խոսնակը չպատասխանեց հարցին, Կառավարության ներկայացրած  նախագիծը՝ նորից առանձնացնել Տարածքային կառավարման նախարարությունը Արտակարգ իրավիճակներից, արվում է հենց  կոալիցիայի՞ շրջանակներում, որպեսզի Դաշնակցությանը առանձին նախարարություն տրամադրվի։ «Զուտ մեխանիկական՝ այդ պատճառով չէ։ Վաղը կլինի ԱԺ արտահերթ նիստ, նիստի ընթացքում հիմնական զեկուցողը կներկայացնի այն շարժառիթները, որի պատճառով մենք ունենք Ազգային ժողովում այդպիսի նախագիծ։ Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դրա պատճառը միայն Ձեր մատնանշած մեխանիկական պաշտոնների բաշխումը չէ»,-պատասխանեց նա լրագրողներից մեկի հարցին: Թեպետ ՀՀԿ ԳՄ նիստից մի քանի ժամ առաջ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը  հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լևոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության: Արմեն Ռուստամյանը հաստատել է նաև, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատև համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաև հետընտրական իրավիճակին, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսպես ասած, խորհրդարանական մեծամասնություն են ձևավորում:Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում այլ փակագծեր էլ բացել, մասնավորապես, տեղեկացնելով, որ ստորագրվելիք համաձայնագրում փոխզիջումային տարբերակով տեղ են գտնելու այն բոլոր հարցերը, որոնք երկու ուժերը «համարում են հրատապ և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»: «Սկզբունքային համաձայնությունները ձեռք են բերվել, հիմա իսկապես աշխատանք է տարվում քաղաքական համագործակցության համաձայնագրի տեքստի վրա: Դա լինելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»: Այդ համաձայնագիրը չի ունենալու ժամկետ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք, որ սա սովորական, էսպես՝ կոալիցիոն, ինչ-որ դաշինքի մասին չէ խոսքը, այլ երկարատև հեռանկարային համագործակցության:Գլխավոր հարցն, իհարկե, Սահմանադրությունը կյանքի կոչելն է>> ասել է նա: Երկու թեւերից տարածված ինֆորմացիայի զուգադրումը մի քանի հետեւությունների տեղ է բացում: Նախեւառաջ, եթե բանակցություններն իսկապես չեն ավարտվել ու ՀՀԿ նիստից հետո չէր հայտարարվելու համաձայնագրի ստորագրման մասին,  ինչպես Շարմազանովն է տեղեկացրել, քննարկումներն էլ դեռ շարունակվում են,  հարց է առաջանում՝ ինչու՞ է դաշնակցական Արմեն Ռուստամյանը ջուրը չտեսած առուն թռել, մինչեւ անգամ անուններ հրապարակել: Ստացվում է, որ պիտի լիներ ու ՀՅԴ-ն դրա համար է մեկ քայլ առաջ է ընկել, որ ՀՀԿ-ի  հավաքից առաջ  ցույց տա, թե  մինչեւ Սերժ Սարգսյանի ու կուսակիցների վերջնական քննարկումը իրենց արդեն տեղեկացվել է,ասել է թե՝ՀՀ նախագահը դաշնակներին ավելի է արժեւորել, հաշվի նստել, քան կուսակիցներին… ՀՅԴ-ն փորձեց <<քցել>> ՀՀԿ-ին, որը սակայն չստացվեց,  հասկացան ապագա գործընկերների քայլը եւ պատասխան հարված հասցրեցին՝երկարաձգելով  անհամբեր  ՀՅԴ-ի  իշխանություն տենչող սպասումները Հակառակ դեպքում,ստացվում է, որ ՀՅԴ-ում ավելին գիտեն, քան Հանրապետականում, կամ էլ ՀՅԴ-ում վստահ են, որ իրենց բերանի թռցրածը Ռուստամյանի բնորոշմամբ՝ հեղինակազրկված ՀՀԿ-ում չեն կարող կյանքի չկոչել: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am