Առաջարկում եմ բոյկոտել և իշխող քաղաքական ուժին չլուսաբանել․ Փայլակ Ֆահրադյան (video)
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։ Քննարկմանը մասնակցում են լրատվամիջոցների խմբագիրները և ներկայացուցիչները, լրագրողական կազմակերպությունները։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է լրագրողին հավատարմագրած պետական մարմնին տալ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն։
