Կիևը երկու անգամ մերժել է Թբիլիսիին
Վրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ և երկու անգամ պաշտոնական մերժում ստացել:Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված էր, Ուկրաինա են ուղարկվել (Սաակաշվիլի հանցանքի) ապացույցներ, և այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող է ընդունել այն որոշումները, որն ընդունելի է իր համար»,- ասել է նախարարը, փոխանցում է TASS գործակալությունը։
