Տեղյա՞կ է արդյոք ԿԳՆ-ն՝ Վարդենիսի ավագ դպրոցի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ. Անահիտ Բախշյան

Հունիսի 14-ին «Առավոտ» էլեկտրոնային թերթում հրապարակվեց«Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով» իմ հոդվածը, որտեղ ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որը ԿԳՆ-ի կողմից մնաց անպատասխան: Շարունակում եմ պնդել, որ 22.10.2016թ. կայացած Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը ընթացել է խախտումներով: Շատ կասկածելի է դպրոցի կառավարման խորհրդի կազմը, որի մեջ գյուղապետի գլխավորությամբ ներկայացված են Սուվարյան գերդաստանի որոշ անդամներ, իսկ գյուղապետի կոռուպցիոն գործունեության մասին գյուղում խոսում են բոլորը, և նրա համար դպրոցի գործերի մեջ խառնվելն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Տնօրենի ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանը, որի ներկայացրած եզրակացությունը ընտրության ընթացքի մասին եղել է կիսատ- պռատ, և նրա նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 2017թ. հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան առաջադրվել է մեղադրանք: Այս մասին ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին 27.06.2017թ. գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ. Ամբարյանն ու տեղեկացրել, որ նախաքննությունը շարունակվում է: Ստացվում է, որ Վաղաշենի գյուղապետ Սուվարյանի կոռուպցիոն գործունեությանը հար և նման կոռուպցիայի մեջ մեղադրվող անձը տնօրենի ընտրության վերաբերյալ ԿԳՆ է ներկայացրել այն եզրակացությունը, որի հիման վրա կայացած է համարվել Վաղաշենի դպրոցի տնօրենի ընտրությունը, մի՞թե կարելի է վստահել նման մարդու ներկայացրած փաստաթղթին: Եթե ԿԳՆ-ն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա, կարծում եմ նրա կողմից այդ փաստաթղթի նկատմամբ պետք է լինի վստահության զրոյական աստիճան: Ինչևէ, սպասում եմ վերոնշյալ հոդվածի վերաբերյալ ԿԳ նախարարության պարզաբանմանը: Կից հրապարակում եմ ՀՀ դատախազության նամակը:   Անահիտ Բախշյան Ելք խմբակցության անդամ

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am