Վրաց-իրանական գործարքների սպասումների արանքում

Կա´մ Ադրբեջանով, կա´մ Հայաստանով Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, թե Իրանի հետ բանակցություններում, որը վերաբերել է Իրանի ու Վրաստանի միջև համագործակցությանը, քննարկվել են Վրաստան իրանական նավթի մատակարարման ու նավթաքիմիական արտադրանքի արտադրության նախագծերի համատեղ ներդրումների հարցեր: Բիժան Զանգենեն նշել է, որ նման նախագծերով Վրաստանում արտադրված արտադրանքը պետք է արտահանվի Եվրամիության երկրներ ու այդ մասին պետք է պարտադիր կերպով տեղեկացվի իրանական մասնավոր ոլորտը, որպեսզի մասնակցի համապատասխան ներդրումային նախագծերին: Ւրանի նավթի նախարարը հավելել է, որ այդ առնչությամբ հարկավոր է անցկացնել հավելյալ հետազոտություններ, սակայն արդեն հիմա հույս կա դրական արդյունքներ գրանցել: Կախա Կալաձեն, իր հերթին, բավական հուսալի է անվանել երկու երկրների միջև համագործակցությունը ու նշել է, որ ներկայում ուսումնասիրվում են իրանական նավթը Վրաստան հասցնելու արտահանման դետալները: Վրաստանի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև հարաբերություններն ավելի կզարգանան: Նա նաև հայտնել է, որ ներկայում քննարկվում են Վրաստան իրանական գազի ապագա մատակարարումների ծավալներն ու գազի գինը: Այպիսով, Կալաձեն հիշեցնում է, որ կա իրանական գազը Վրաստան հասցնելու երկու տարբերակ՝ կա´մ Ադրբեջանով, կա´մ Հայաստանով: Կալաձեի խոսքով՝ իրանական գազի Վրաստան մատակարարման դետալները կքննարկվեն ապագա հանդիպումների ու բանակցությունների ժամանակ: Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին: Քամելին տեղեկացրել է, թե Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խորանարդ մետր իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ: «Վրաստանի պետական ու մասնավոր ոլորտի ձեռնարկությունները հետաքրքրված են Իրանից գազի գնմամբ: Սպասվում է, որ Վրաստան գազամատակարարումները կսկսվեն հաջորդ իրանական տարում (սկսվում է մարտի 21-ին)»,- ասել է Քամելին: Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը կստորագրվի 7 ամսով ու հիմք կծառայի այդ ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման համար: Քամելին նաև ընդգծել է, որ «Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»: «Եթե հաստատվի գործարքի տնտեսական նպատակահարմարությունը, հետագայում խոսք կարող է գնալ Վրաստան գազի մատակարարման միջնաժամկետ ու երկարաժամկետ պայմանագրերի մասին»,- հայտնել է նա: Հիշեցնենք, որ ներկայում Վրաստանի գազի 88%-ը մատակարարվում է Ադրբեջանից, 12%-ը՝ Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճար: Վրաստանը կարող է Հայաստանի տարածքով էլեկտրաէներգիա մատակարարել Իրանին Վրաստանը կարող է գարուն-ամառ ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի ավելցուկը Հայաստանի միջոցով մատակարարել Իրանին և այն հետ ստանալ ձմռանը, երբ երկրում աճում է (էլեկտրաէներգիայի) սպառումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով պաշտոնական այցով երկուշաբթի մեկնել էր Իրան։ Կալաձեի խոսքով՝ նորություն չէ, որ Իրանը շատ կարևոր ու հուսալի երկիր է, առավել ևս ֆինանսական պատժամիջոցների վերացումից հետո: «Մենք պետք է առավելագույնս օգտագործենք այդ երկրների ռեսուրսները։ Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի կյանքի կոչվեն նոր, հետաքրքիր նախագծեր»,- ասել է Կալաձեն՝ հավելելով, որ հանդիպումներում քննարկվել է նաև տրանսպորտային ուղղությամբ համագործակցությունը, որը վերաբերում է թե՛ երկաթուղային, թե՛ ցամաքային տրանսպորտին: «Մենք պատրաստակամություն հայտնեցինք, որ մեր միջանցքն առավելագույնս օգտագործվի իրանական բեռների համար։ Կարծում եմ, որ նման նախագծերի իրագործումը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանն ընդհանրապես»,- նշել է նա։ Վրաստանը որոշում է ընդունել Ռուսաստանից ձեռք բերելու էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալներ, որպեսզի վերացնի Աբխազիայում էլեկտրաէներգիայի խիստ կարիքը: Ըստ էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի` «Այս տարի Աբխազիայում հատկապես սուր է դարձել էլեկտրաէներգիայի հարցը, քանի որ ջրի սակավ պաշարները չեն կարող ապահովել բավարար քանակությամբ էլեկտրաէներգիայի արտադրություն Իգուրի և Պերեպադի ՀԷԿ-երում: Էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը նույնպես չի կարողացել լուծել խնդիրը»,- ասել է նա: Կալաձեն հայտարարել է, որ տվյալ իրադրությունում ամենակարճաժամկետ և օպերատիվ լուծումը եղել է Ռուսաստանից էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալների ստացումը, որով որոշ աստիճանի կարգավորել է իրավիճակը: Թամար Բագրատունի

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am