Ադրբեջանում հայտնում են «լրտեսների նոր ցանց» բացահայտելու մասին. նոր մանրամասներ

Razm.info-ն գրում է. Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ըստ այդ երկրի ՊԱԾ հաղորդագրության՝ լրտեսներից մեկը փորձում էր լքել երկրի տարածքը, սակայն նրան, ինչպես նաև «ցանցի այլ անդամների» ձերբակալել են: Ադրբեջանի ՊԱԾ մամուլի ծառայության հաղորդագրությունւմ նշվում է. «ՊԱԾ կողմից իրականացված հակահետախուզական միջոցառումների արդյունքում երկիրը լքելու փորձ կատարելիս ձերբակալվել է Մուխթար Յաղուբովը (Muxtar Yağubov), ով արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների հանձնարարությամբ Ադրբեջանի տարածքում լրտեսության ճանապարհով հավաքված տեղեկությունները ցանկանում էր փոքր չափի էլեկտրոնային ինֆորմացիոն կրիչով դուրս բերել երկրից»: «Պետեկան դավաճանության» հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում հայտնաբերվել և բերման են ենթարկվել «լրտեսական ցանցի» անդամները: Բերման ենթարկվածների ընդհանուր ցանկը՝ Յաղուբով Մուխթար Ջամալ օղլու (Yağubov Muxtar Camal oğlu), Ահմադով Շաքիր Խանլար օղլու (Əhmədov Şakir Xanlar oğlu), Զեյնալլը Զեքա Աբիշ օղլու (Zeynallı Zəka Abış oğlu), Աբասզադե Սաբուհի Օգթայ օղլու (Abbaszadə Səbuhi Oktay oğlu), Նուրիև Խուդաշյուքյուր Մաջիդ օղլու (Nuriyev Xudaşükür Məcid oğlu), Հուսեյնով Քեմալեդդին Իսախան օղլու (Hüseynov Kəmaləddin İsaxan oğlu): Բերման ենթարկված անձանց նկատմամբ դատական կարգով խափանման միջոց է սահմանվել կալանավորումը: Համաձայն նույն հաղորդագրության՝ կալանավորված անձանցից առգրավվել են «արտասահմանյան հատուկ ծառայության օրգանների» հետ նամակներ, փոխանցելու համար նախապատրաստված տվյալներ: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am