Ադրբեջանցիները գրավել են ԱԺ-ն (video)

Ազգայի ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր հիշեցրեց, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ:

«Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել. այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղ հայաթափվեց», - հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նա ասաց, թե պետք է հասկանալ՝ նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ:
Պատգամավորի խոսքով՝ պետք է ավելի նվիրվել այն գաղափարներին, որի համար ժողովուրդը հեղափոխություն է արել:
Նա ասաց, թե որոշել է այլևս չխոսել ընդդիմության մասին:

 

«Եթե ինչ-որ մի աղջնակ գալիս է ու այստեղ ներքնաշոր է ցուցադրում, դա չի նշանակում, որ ես պետք է արձագանքեմ իր անդաստիարակ պահվածքին», - ասաց Խաչատրյանը:

ՔՊ-ականի խոսքով՝ շատ մարդիկ գոհ են հեղափոխության արդյունքից, բայց ավելի շատ մարդիկ դեռ բավարարված չեն:

«Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը», - նշեց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին «ճիշտ խոսքերի համար»:

դիտվել է 820 անգամ
Լրահոս
Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյանը` կալանավայրից Ինչի՞ համար է էս ձևականությունը․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել Ուիթքոֆը և Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը․ Axios «Դուք ձեր արածից գո՞հ եք, հերիք՛ է, այսպես չի՛ կարելի»․Գեղամ Մանուկյանը սաստեց Կառավարության անդամին (video) «Մտանք գյուղեր ու խայտառակ խնդիրներ տեսանք․ այս կառավարության արածը լսե՛ք»․ Լևոն Քոչարյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Խարկովի ՋԷԿ-5-ին հարվածելու մեջ՝ էներգետիկ հրադադարի հայտարարումից հետո Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» Արտաշատը Թուրքիային սահմանակից է․ մարդիկ շատ անհանգիստ են․ Գերասիմ Վարդանյան (video) Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am