Փաշինյանն ու Ալիևը պլանները բացած, ասում են՝ էս ա, ի՞նչ է անում ընդդիմությունը՝ կանխելու ՀՀ-ի ու Արցախի կործանումը

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «կարևոր և հեռատես» է որակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ելույթը խորհրդարանում։ Թվիթերում արած գրառման մեջ եվրոպացի դիվանագետն ընդգծել է, որ «համապարփակ կարգավորման ճանապարհին դեռ շատ մարտահրավերներ կան, բայց կարևոր է առաջ շարժվել»: «Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը՝ արդար խաղաղության որոնման գործում», - գրել է Տոյվո Կլաարը։

ԱԺ-ում Փաշինյանի երեկվա ելույթից մեկ օր առաջ էլ Ալիևը գոհունակությամբ խոսեց Եվրամիության դերակատարության, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին. «Իհարկե, թե՛ փորձագետները, թե՛ ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպման վերջնական հայտարարությունում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է. Ադրբեջանն ընդդիմանում էր դրան: Չկա նաև «հակամարտություն» բառը։ Դա ևս բնական է, քանի որ հակամարտություն չկա, այն լուծված է»:

Մեկ օր անց՝ Ալիևի այս գնահատականից, Փաշինյանը վեր կացավ, ու ԱԺ-ում բավական հստակ ներկայացրեց, թե ուր է տանում Հայաստանը և ինչո՞ւ է Արցախն այսօրվա վիճակում:

Պարզվեց՝ «կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»... Միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը, երեկ ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ուզում է ուղղել անցյալի սխալներն ու հիմա անկեղծ խոսել խորհրդարանի և հանրության հետ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», -ասում է Փաշինյանը:

ԱԺ ամբիոնից մեկ ժամ տևած իր ելույթում Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանն ի վերջո համաձա՞յն է միջազգային հանրության առաջարկի հետ՝ իջեցնել կարգավիճակի վերաբերյալ իր սահմանած նշաձողը, թե ոչ։ Սակայն ելույթի մեկ այլ հատվածում խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը նշեց, որ իր կառավարության մոտեցումն այս հարցին այժմ փոխվել է՝ եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը, և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը. «Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»:

Ծավալուն ելույթում Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ բանակցային ողջ պատմության ընթացքում՝ անցած 30 տարիներին, միջազգային հանրությունը միանշանակ ճանաչել ու ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նույնն ակնկալելով նաև Հայաստանից. «Մեղավոր եմ, որ 2018, 2019թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։ Այժմ նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։ «Ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար», - ասաց նա:

Խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներ իրականացնող ու դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու համաձայնության տված Փաշինյանն, այնուամենայնիվ, նշում է, որ չեն բացառում՝ Ադրբեջանը կփորձի այս գործընթացները փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիայի առիթ: Փաշինյանը նաև նկատեց, որ Ալիևի հետ Բրյուսելի հանդիպումից հետո իրեն քննադատում են զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու համար, սակայն ըստ նրա՝ այդ առաջարկը նախապայման հայկական կողմից երբեք չի եղել։ «Եվ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության և կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին», - նկատեց նա:

Ի՞նչ է մտածում Հայաստանի ընդդիմությունն ու Արցախի իշխանությունները...

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ հանդիպել է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց իսկ պահանջով։ ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարության վերաբերյալ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը, հայտնում է նախագահի աշխատակազմը։ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը: Արայիկ Հարությունյանը երեկ նաև աշխատանքային հրատապ խորհրդակցություն է անցկացրել՝ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ: Արցախի ղեկավարը նշել է, որ հանդիպումը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով է կայացել, քանի Փաշինյանի հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը, նրանք կարծես, նախընտրում են այս փուլում Հայաստանի մարզեր այցելությամբ պարզել ու ստուգել հասարակական տրամադրությունները: Մինչդեռ ժամանակ, իսկապես չկա, հասարակությունն էլ ընդդիմությունից կոնկրետ քայլեր է ակնկալում:

Արևմուտքը ողջունեց Փաշինյանի երեկվա ելույթը՝ ԱԺ-ում, Ռուսաստանի համար կարևոր են Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ պայմանավորվածությունները, որոնց հիմքով Ալիևը Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում:

Սա է մեր այսօրվա վիճակը, ու պարզ չէ, եթե հենց այսօր Փաշինյանը Ալիևի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրի՝ որո՞նք են լինելու ընդդիմադիր ուժերի ռեակցիան ու առաջին քայլերը: Երեկ ԱԺ-ում Փաշինյանն իր պլանը բացեիբաց ներկայացրեց: Է՞լ ինչ պետք է նա ասի ու անի, որպեսզի ընդդիմությունը հասարակությանը մոբիլիզացնելու որոշում կայացնի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2375 անգամ
Լրահոս
Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am