Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս

Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս: Ճիշտ է նա դա ուղիղ ձևով չնշեց, սակայն նրա այն թեզը, թե միջնորդները «...հորդորում են Հայաստանին մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը... հակառակ դեպքում նրանք չեն աջակցի Հայաստանին ու Արցախին...»՝ դիվանագիտական լեզվից թարգմանած ժողովրդականի նշանակում է հետևյալը, եթե հայերը չհրաժարվեն Լեռնային Ղարաբաղից, ապա պատերազմը կլինի անխուսափելի, որտեղ Հայաստանը դաշնակից չի ունենա:

Այլ կերպ ասած, Փաշինյանը հայ ժողովուրդին «այլընտրանք է» առաջարկում, կամ հրաժարվել Արցախից, կամ էլ Հայաստանը հայտնվելու է կործանման եզրին:

Ոչ մի խոսք, թե ինչպես նրան հաջողվեց ընդամենը չորս տարվա ընթացքում կործանել Արցախն ու կործանման եզրին կանգնեցնել Հայաստանը: Փաշինյանն սակայն կրկին հույս ունի հենվել հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա, միաժամանակ վախեցնելով հանրության մեծ մասին, եթե Արցախից չհրաժարվենք, ապա կկորցնենք Հայաստանը:

Փաշինյանը երեկ փաստացի կրկնեց 1997-ի Լևոն Տեր-Պետրոսյանի թեզը, որ «...եթե չզիջենք փոքրը, ապա կկորցնենք մեծը...»:

Բայց այն ժամանակ՝ 1997-ին, մեր հանրությունը վախեցած չէր, բանակը նոր էր հաղթանակ տարել պատերազմում: Մինչդեռ այսօր պատկերն բոլորովին այլ է: Չորս տարվա ընթացքում երկիրը պառակտվեց «սևերի» և «սպիտակների», կազմալուծվեց բանակը, որի արձանագրումն եղավ վերջին պատերազմում, իսկ պատերազմի արդյունքում Թուրքիային հաջողվեց փոփոխել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմը, վերջակետ դրեց Մինսկի ֆորմատի շուրջ բանակցային գործընթացին:

Այս ամենից հետո խիստ դժվար է լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի մասին կանխատեսումներ անելը: Մանավանդ, որ հանրության մի զգալի մասը, նույնիսկ այսօր գտնվում է միջնադարյան խավարային պատկերացումների մեջ և չի էլ հասկանում, թե ինչ անդունդի մեջ է գլորվում Հայաստանը:

Սա է իրավիճակը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 498 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am