Ալիևի ընտանիքի ֆինանսական դերը ահաբեկիչներին զենք առաքելու գործում

Անցյալ շաբաթ ես գրել էի բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված սենսացիոն բացահայտումների մասին, որը գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով և զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի հետաքննող թղթակից Խադիջա Իսմայիլովան, որն Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների բացահայտման համար ձերբակալվել էր, 2010 թ. զեկույցում բացահայտել էր, որ նախագահ Ալիևի դուստրը՝ Արզու Ալիևան, մասնաբաժին ունի մի ընկերությունում, որը կապված է Silk Way ավիաընկերության հետ: Այս փաստով է բացատրվում, թե ինչպես է ավիաընկերությանը հաջողվել ստանալ բոլոր դիվանագիտական թույլտվությունները՝ նման մեծաքանակ զենք ահաբեկիչներին առաքելու համար: Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին: Բացի այդ, ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռների և ուղղաթիռների տեխնիկական սպասարկումն իրականացվում է Silkway Technics-ի և «բազմաթիվ ընկերությունների կողմից, որոնք վերահսկում են ամեն ինչ, սկսած ճանապարհորդների տոմսերի վաճառքից մինչև անմաքս առևտրի խանութները, որոնք բոլորը պատկանում են SW Holding-ին», տեղեկացնում է Իսմայիլովան: SW Holding-ի սեփականությունն է նաև Silk Way բանկը, որը պատկանում է նախագահ Ալիևի այն ժամանակ 21-ամյա դստերր՝ Արզու Ալիևային և Ադրբեջանի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության նախագահի կնոջը՝ Զարիֆա Համզաևային՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տվյալների:  Silk Way ավիաընկերությունը նաև Silk Way բանկի մի մասի սեփականատերն է: Հետաքրքիր է՝ Իսմայիլովան հայտնում է, որ «SW Holding-ի վերելքը, որը հեշտությամբ կլանում էր «ԱԶԱԼ»-ի նախկին բիզնեսները, հարցեր է առաջացնում ալիևյան Ադրբեջանում կասկածելի սեփականաշնորհման պրակտիկայի մասին: Դրա միջոցով նաև ընդգծվում է, թե ինչպես է քաղաքական վերնախավը շարունակում օգտագործել մերձավոր բարեկամներին և ընտանիքի անդամներին՝ պահպանելու իր երկրի ամենաարժեքավոր ակտիվները՝ չնայած ադրբեջանական օրենքներին, որոնք պետական պաշտոնյաների կողմից նեպոտիզմը համարում են հանցագործություն՝ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկմամբ»: Նախագահ Իլհամ Ալիևը պարզապես շարունակում է իր հոր՝ Հեյդար Ալիևի սկսած պրակտիկան, որը երկու տասնամյակ Ադրբեջանում իշխելուց հետո նախագահական աթոռը փոխանցեց իր որդուն: 2009 թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ վերացվեցին ժամկետային սահմանափակումները նախագահի նկատմամբ ՝ Իլհամ Ալիևին դարձնելով ցմահ նախագահ… Ռիսկի չդիմելու համար, նա վերջերս իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց որպես փոխնախագահ՝ իր հնարավոր իրավահաջորդը դառնալու համար: Ինչպես ավելի վաղ հաղորդել էի, «Վաշինգտոն փոստ»-ում հրապարակված մի հոդվածի հիման վրա, «նախագահ Ալիևի դեռևս պատանի որդին՝ Հեյդարը, օրինական սեփականատերն էր Դուբայում գտնվող ինը շքեղ առանձնատների, որոնք ձեռք էին բերվել  44 միլիոն դոլար գումարով: Նախագահի երկու դուստրերը՝ Արզուն և Լեյլան, նույնպես սեփականություն ունեն Դուբայում: Երեք երեխաները միասին Դուբայում ունեն 75 միլիոն դոլարի սեփականություն: Ակնհայտ է, որ այս փողերը ոչ նրանք են վաստակել, ոչ էլ նրանց ծնողները… Նախագահ Ալիևի տարեկան աշխատավարձը կազմում է 230 հազար դոլար: Իսմայիլովան նախագահ Ալիևի հարստությունը գնահատում է «տասնյակ միլիոնավոր դոլարներով»: Սա, իհարկե, թերագնահատված է, հաշվի առնելով կոնկրետ թվերի բացակայությունը: Այնուամենայնիվ, այն փաստը, որ Ալիևի երեք երեխաները Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ ունեցվածք ունեն, Ալիևի հարստությունը կարելի վստահաբար գնահատել հարյուր միլիոնավոր դոլարներով, եթե ոչ միլիարդավոր դոլարներով… Հակառակ ադրբեջանական օրենսդրությանը՝ ոչ նախագահ Ալիևը, ոչ էլ նրա կինը չեն հայտարարագրել իրենց սեփական կապիտալը: Համաձայն ադրբեջանական օրենքների՝  պետական պաշտոնյաներին արգելվում է բիզնես ունենալ, իսկ ընտանիքի անդամներն ազատված են այդ սահմանափակումներից, մի սողանցք օրենքում, որը շահարկվում է Ալիևի կողմից՝ իրենց եկամուտները իրենց երեխաների ունեցվածքում թաքցնելու համար: Միայն Արզու Ալիևայի մասնաբաժինը Silk Way բանկում կազմում է ավելի քան 12 մլն դոլար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ «նախագահի քարտուղար Ազեր Գասիմովը հաստատել է, որ Արզու Ալիևան Silk Way բանկի սեփականատերերից մեկն է»: Պետական գույքի մասնավորեցման պետական կոմիտեի մամուլի քարտուղար Գուլու Խալիլովը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նա տեղեկություններ չունի «ԱԶԱԼ» պետական ավիաընկերության, ներառյալ դրա հոլդինգների, ինչպես նաև, «ԱԶԱԼ» բանկի սեփականաշնորհման մասին: «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ մասնավորեցման իրավական ընթացակարգերից և ոչ մեկին չեն հետևել: «Միաժամանակ, SW Holding-ը դանդաղորեն, սակայն անշեղորեն ձեռք է բերում «ԱԶԱԼ»-ի գրեթե բոլոր նախկին ընկերությունները, ներառյալ «ԱԶԱԼ Սիգորտա» ապահովագրական ընկերությունը, որի համասեփականատերերն են SW Holding-ը և «ԱԶԱԼ»-ի նախագահ Ջահանգիր Ասգարովի երկու դուստրերը, որը Silk Way բանկի ներկայիս համասեփականատեր Զարիֆա Համզաևայի ամուսինն է», տեղեկացնում է Իսմայիլովան: SW Holding-ը նաև եղել է «ԱԶԱԼ»-ի խոշոր ծրագրերի միակ կապալառուն, ներառյալ օդանավակայանների կառուցման գործարքներ Լենքորանում, Գյանջայում և Զակաթալայում, ընդհանուր 150 մլն դոլար արժեքով: Նախագահ Ալիևը և նրա ընտանիքը պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես համասեփականատերեր մի պետական ավիաընկերության, որը ժամանակակից զենքեր է առաքում ահաբեկիչներին ամբողջ աշխարհում… ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am