ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի համատեղ նիստի հայտարարությունը

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո՝ հուլիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր իշխանության Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ.  Քննելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավիճակը,  երկրի ռազմավարական զարգացման առաջնահերթությունները և այդ ուղղություններով կուսակցության կատարած աշխատանքներն ու անելիքները, ինչպես նաև հավատարիմ մեր նախընտրական խոստմանը, այն է` պարբերաբար հանդես գալ կատարված և առաջիկա աշխատանքների հանրային հաշվետվությամբ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կատարում է հետևյալ հաստատումները. — Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է զարգացման որակապես նոր փուլ: Սահմանադրության բարեփոխումներից բխող օրենսդրական և պետական կառավարման համակարգի փոփոխությունները նոր հնարավորություններ են բացում պետության ու հասարակության զարգացման, ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման համար: — Հայաստանի Հանրապետությունը շարունակում է դիմակայել արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնք ստիպում են անցում կատարել առաջանցիկ զարգացման քաղաքականության: Առաջնահերթ է դառնում մեր երկրի զարգացման ռազմավարական տեսլականի մշակումը և դրանից բխող ծրագրերի իրագործումը: — Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է հիմնական օրակարգ մնալ և էապես պայմանավորում է թե առկա իրավիճակը, թե զարգացման ռազմավարական ծրագրերի առաջնահերթությունները: — Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ՀՀ կառավարության ներկայացրած  գործունեության ծրագիրը  բխում է  Քաղաքական կոալիցիայի հուշագրով ամրագրված սկզբունքներից  ու առաջնահերթություններից  և ներառում է ՀՅԴ քաղաքական ուղեգծի սկզբունքային հաստատումները: Մասնավորապես. — կարևորվում է սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը, — առաջնահերթ է համարվում  հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը, — կատարվում են համապատասխան անհրաժեշտ քայլերն`  ամբողջացնելու մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը, — լուրջ քայլեր են իրականացվում ապահովելու իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ, — նոր թափ է հաղորդվում հակակոռուպցիոն պայքարին , հակակոռուպցիոն քաղաքականությունը ակտիվացնելու և ինստիտուցիոնալ դարձնելու հիմք է ստեղծված , — ամբողջացվում է  “Ազգ-բանակ” հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիրի ձևավորմանը, — աստիճանաբար ձևավորվում է կայուն զարգացում ապահովող սոցիալ — շուկայական տնտեսական համակարգ, վերանայվում է իրականացվող սոցիալական քաղաքականությունը, որակապես նոր մակարդակի է բարձրացվել տարբեր ոլորտներում պետություն- մասնավոր հատված  համագործակցությունը, աճել են արտահանման տեմպերը, փորձ է արվում ներմուծվող ապրանքների մի մասը փոխարինել տեղական արտադրությամբ, ստվերի դեմ արդյունավետ պայքարի արդյունքում ավելացել են բյուջեի հավաքագրումները, էապես բարելավվել են հարկային և մաքսային մարմինների աշխատանքը, թեթև արդյունաբերության, արդյունավետ գյուղատնտեսության, զբոսաշրջության խթանման մեխանիզմներ են ստեղծվում, կան նոր և լուրջ ներդրումների ծրագրավորումներ՝ այդ թվում մարզերի մակարդակում, — էականորեն փոխվել է ՀՀ կառավարության աշխատանքի որակը, հանրության մեջ ձևավորվում են վիճակի փոփոխության դրական սպասումներ, որոնք կարող են առարկայանալ հետևողական և սկզբունքային աշխատանքով, — կառավարությունը երկրի զարգացման իր տեսլականը պատկերում է՝ ըստ էության որդեգրելով  Հ.Յ. Դաշնակցության կողմից բազմիցս հիշատակված «Զարգանալ` չզիջելով» դժվարին, սակայն արժանապատիվ սկզբունքը: Կառավարության այս ծրագիրը կառուցված է այն գաղափարախոսության վրա, ըստ որի՝ չնայած նրան, որ Հայաստանը դիմակայում է անվտանգության լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների, երկիրը պարտավոր է և կարող է զարգանալ առանց զիջելու մեր ազգային ռազմավարական շահերը: Կառավարությունը փաստացի ստանձնում է հենց այսպիսի հանձնառություն և հայտ է ներկայացնում ապացուցել, առանց մեր սերունդների ձեռք բերածը կորցնելու, երկրի առաջանցիկ զարգացումը ապահովող հայեցակարգի կենսունակությունը, — լուրջ նախադրյալներ են ստեղծվել Հայաստան-Սփյուռք համատեղ ներուժի արդյունավետ օգտագործման իրական մեխանիզմներ ստեղծելու առումով, — կառավարությունը, քաջ գիտակցելով երկրի դեպի ծով ելք չունենալու, շրջափակման մեջ լինելու ծանրագույն պայմանները, հանձնառություն է ստանձնում երաշխավորել Հայաստանի և Արցախի միասնական անվտանգությունը, անհրաժեշտ թափ հաղորդել մեր երկրի զարգացմանը՝ ձևավորելով դրա համար բավարար արտաքին և ներքին ռեսուրս: Քննելով կատարված աշխատանքների արդյունքնեըը՝ ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է, որ Քաղաքական Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը դրական արդյունքներ է արձանագրել և կարևոր նշանակություն ունի երկրում համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու համար: Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝  ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն Մարմնի համատեղ նիստն արձանագրում է. — Մեզ համար առաջնահերթ են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությունը, բոլոր ուղղություններով կայուն զարգացումը և երկրում սոցիալական արդարությունը: Մեր համոզումն է, որ այս փոխկապակցված և փոխլրացնող ռազմավարական ուղղությունները` Անվտանգություն, Արդարություն, Զարգացում, ապահովելու են մեր երկրի ու հասարակության բնականոն զարգացումը, Հայաստանի ու հայության արժանապատիվ տեղն ու դերը ազգերի ընտանիքում: — Կոալիցիայի մեջ ՀՅԴ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի համակարգային և խորքային համալիր բարեփոխումներ իրականացնելու և վերոնշյալ ռազմավարական ուղղություններով երկրի զարգացման համար: — Մեր արտաքին ռեսուրսը հմուտ դիվանագիտություն իրականացնելու, սփյուռքի մեր ներուժը զորաշարժի բերելու միջոցով բազմակողմանի քաղաքական և տնտեսական կապերն ամրապնդելու, դաշնակից ու բարեկամ երկրների շրջանակը հետևողականորեն ընդլայնելու մեջ է: Ներքին ռեսուրսը բազմապատկելու գրավականը հայ մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորումն է, ներազգային համերաշխության ու արդարության ապահովումը: Դրան հասնելու համար բարենպաստ միջավայր ձևավորելուն են կոչված ծրագրային այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են` — սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ, — կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, ՀՀ Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել  համապատասխան օրենսդրություն, — հետևողական լինել հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման փուլում դրա թափանցիկությունը, վստահելիությունն ապահովող մեխանիզմների որդեգրման հարցում, — դատական իշխանության բարեփոխումների հետ են կապված մարդու իրավունների պաշտպանությունը և արդարության հաստատումը: Դրա հիմնաքարը դրվելու է Դատական օրենսգիրք ընդունելով և դրան համապատասխան Բարձրագույն Դատական Խորհուրդ ձևավորելով, — շարունակել ընտրական համակարգի բարեփոխումները` նկատի ունենալով մեր հասարակության և միջազգալին դիտորդական առաքելությունների դիտողությունները, առաջարկները, — միջազգային խորհրդարանական համակարգերի առաջադեմ փորձի տեղայնացումը՝ ապահովելով պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման արդիականացումն ու արդյունավետությունը, մասնավորապես կառավարություն-վարչապետ-նախարար սահմանադրությամբ նախատեսված կարգավիճակներին համապատասխան լիազորությունների և պարտականությունների պատշաճ օրենսդրական կարգավորումը, — խոշորացված համայնքներում համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելի և համայնքների ավագանիների համամասնական ընտրական համակարգի ներդրումը, — հասարակության լայն վստահությունը վայելող կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի հիմնումը, ինչի համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներն արդեն կատարված են, — բարձր որակավորում ունեցող, մրցունակ, արժանավայել ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն կոչված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականությունը, — Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացում, հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցությունն ապահովող համապատասխան իրավաքաղաքական միջավայրի ստեղծումը, — “ Ազգ-բանակ” հայեցակարգի ամբողջականացման հիմքում հակառակորդին խաղաղության պարտադրելու մոտեցումը որդեգրելը, Արցախի հարցում ամբողջական ներուժի համախմբմամբ քաղաքական ամբողջ դաշտի կոնսենսուսի ապահովումը: ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ 17 հուլիս 2017

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am